Մատչելի հղումներ

Միջգերատեսչական պայմանագիր ԱՄՆ-ում՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատին օժանդակելու համար


ԱՄՆ շարաուկանում է աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում: Միացյալ Նահանգներում գերատեսչությունների միջև ստորագրվել է պայամնագիր ՀՀ Հաշվեքննիչ պալատին մեկ միլիոն դոլարի օժանդակություն ցուցաբերելու համար

Հակակոռուպցիոն գործունեությունը այս կառավարության կարևոր գերակայություններից է, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՛՛Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ պալատին՛՛ ծրագրի մեկնարկին նվիրված տեսակապային միջոցառմանը:

Ծրագրի համաձայն ԱՄՆ-ն 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարին: Միջոցները կտրամադրվեն Հայաստանի աուդիտի բարձրագույն մարմնին՝ Հաշվեքննիչ պալատին, որը պատասխանատու է պետական կառավարման համակարգում հաշվետվողականության և թափանցիկության ապահովման համար: Օգնությունը նախատեսում է տեխնիկական օժանդակություն, խորհրդատվություն, վերապատրաստման դասընթացներ՝ հենվելով ամերիկյան կողմի անցած տարվա կարիքների գնագհատման վրա:

Ծրագիրը իրականցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի աուդիտի կենտրոնի կողմից: Այդ նպատակով ամերիկյան գերատեսչությունների միջև ստորագրվել է միջգերատեսչական պայմանագիր:

՛՛Մենք ունենք բարձրագույն չափանիշներ ունեցող ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակ, որն իրագործում է այս ծրագիրը Հայաստանի բարձրագույն հաշվեքննիչ մարմնի հետ'՛,- նշում է դեսպան Թրեյսին:

ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջիմ Դոդարոյի խոսքերով, ծրագրի իրագործումը ուղղված է ՀՀ Հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացմանը: Նա ընդգծում է՝ ծրագրի իրագործմանը կմասնակցեն տասնյակ տարիների փորձառություն ունեցող նախկին պաշտոնյաներ, ովքեր իրենց գիտելիքները կկիսեն հայաստանցի գործընկերների հետ:

՛՛Սա համատեղ աշխատելու լավ հնարավորություն է ինչպես ՀՀ Հաշվեքննիչ պալատի, այնպես էլ ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի համար՛՛,- ասում է Դոդարոն:

ԱՄՆ ՄԶԳ գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելն էլ կարևորում է ամերիկյան միչգերատեսչական պայմանգրի կնքումը, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ Հաշվեքննիչ գրասենյակին ապահովել տեխնիկական օժանդակություն և կարողությունների զարգացում Հայաստանին ու մյուս գործընկեր երկրներին:

՛՛Հայաստանի նոր հետհեղափոխական կառավարության համար Աուդիտի բարձրագույն մարմինը չափազանց կարևոր է Հայաստանի ժողովրդավարական կառավարման զարգացման նպատակով՛՛,- ընդգծեց Ռեջինալդ Միտչելը:

Հայաստանի Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը տեսակապային միջոցառման ընթացքում իր երախտագիտությունը հայտնեց ամերիկյան կողմին համավարակի այս ծանր օրերին նման ծրագրի մեկնարկի համար: Յոլյանը վստահ է՝ ծրագրի իրականացումն ու ամերիկյան փորձառությունը կնպաստեն Հայաստանում հանրային հատվածի թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG