Մատչելի հղումներ

Հոնկոնգում դատարկ պաստառները կոչ են անում ‘’Ազատագրե՛ք Հոնկոնգը’’


Հոնկոնգում 23-ամյա այն երիտասարդը, որը մոտոցիկլետ վարելիս, ցուցադրում էր ‘’Ազատագրե՛ք Հոնկոնգը, մեր ժամանակների հեղափոխությունը’’ կոչով պաստառ, դարձավ առաջին մարդն այստեղ, որի դեմ, ըստ ուժի մեջ մտած անվտանգության մասին նոր օրենքի, հարուցվում են անջատողականություն քարոզելու եւ ահաբեկչության մեղադրանքներ:

Հիշեցնենք, որ Պեկինն այդ օրենքն ուժի մեջ է դրել հունիսի 30-ին, այստեղ մի քանի շաբաթ շարունակված անորոշությունից հետո: Ըստ այդ օրենքի, մինչեւ ցմահ ազատազրկման կարող են դատապարտվել անջատողականության, դիվերսիայի եւ ահաբեկչության մեջ մեղադրվող անձինք: Քննադատներն ասում են, թե դրա նպատակն ազատամիտ Հոնկոնգում այլախոհությունը խեղդելն է:

Այժմ այն կոչը, որը դրոշի վրա կրում էր մոտոցիկլետ վարող երիտասարդը, կարելի է տեսնել Հոնկոնգի երիտասարդների շապիկների ու պատերի վրա:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը մտահոգություն է հայտնում, որ Հոնկոնգրում ուժի մեջ դրված ազգային անվտանգության նոր օրենքը կարող է դառնալ միջոց ակտիվիստների ձերբակալելու ու ազատազկերլու համար: ‘’Եվ մեզ մտահոգում է, որ օրենքն արդեն սկսել է կիրառվել’’, ասել է գրասենյակի խոսնակ Ռուփերթ Քոլվիլը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց ի վեր հուլիսի 1-ին անցկացված բողոքի ցույցի ժամանակ մի քանի հարյուր մարդ է ձերբակալվել, որոնցից առնվազն տասի նկատմամբ հարուցվել են նոր օրենքի ուժով մեղադրանքներ:

Ազատությունը Հոնկոնգից խլել են, ասում են քաղաքի բնակիչները, որոնք այժմ վեր են բարձրացնում իրենց վրա ոչինչ չգրված, դատարկ պաստառներ, որոնց ուղերձը նույնն է` ‘’Ազատագրեք Հոնկոնգը’’:

XS
SM
MD
LG