Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը թույլ կտա Պուտինին կրկին մասնակցել ընտրություններին ու մնալ իշխանության մինչև 2036 թվականը:
Հարցումները ցույց էին տալիս, որ փոփոխությունները վայելում են ընտրողների ավելի քան երկու երրորդի աջակցությունը: Բացի նախագահի ժամկետի զրոյացումից նախագիծը ներառում էր նաև այլ փոփոխություններ:
Դրանցից մեկը օրինակ ենաթադրում էր գնաճի հետ կապված կենսաթոշակների բարձրացում: Մեկ այլ փոփխությամբ սահմանվում էր, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև միություն է:
Ավելի քան 140 դոլարի չափով ռուսական ռուբլու միանվագ վճարումներ են բաշխվել երեխա ունեցող ընտանիքներին այս ընթացքում Պուտինի կարգադրությամբ: Հանրաքվեն սակայն անցավ կորոնավիրուսի համավարակի ակտիվ տարածման շրջանում:
67 ամյա Պուտինը, ով ՊԱԿ-ի նախկին աշխատակից է, իշխանության է ՌԴ-ում արդեն ավելի քան 20 տարի որպես նախագահ և վարչապետ: Նա չի մասնավորեցրել, թե ինչպես այս փոփոխությունները կազդեն նրա հետագա քաղաքական գործունեության վրա: Այս փոփոխությունները զրոյացնում է նրա նախկին նախագահության շրջանները՝ թույլ տալով կրկին մասնակցել 2024 թվականի գալիք ընտրություններին:
Փորձագիտական շրջանակների զգալի մասը վստահ է, որ Պուտինը կմասնակցի հաջորդ ընտրություններին, սակայն վերլուծաբանների մի հատված էլ կարծում է, որ սա թույլ է տալիս նրան դիտարկել տարբեր տարբերակներ: Լևադա կենտրոնի տվյալներով նրա վստահության վարկանիշը շարունակում է մնալ բարձր՝ մոտ 60 տոկոս, որը սակայն նվազել է նախկին 90 տոկոս ցուցանիշից:
Ըստ ՌԴ-ի Կետրոնական ընտրական հանձնաժողովի, քվերակությանը մասնակցած քաղաքացիների շուրջ 74 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրակամն բարեփոխումներին: Ըստ ԿԸՀ-ի նախագահ Ելենա Պամֆիլովայի, հանրաքվեին մասնակցել են ընտրողների ընդհանուր թվի 65 տոկոսը:
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Մոսկվայի կենտրոնական Կարմիր հրապարակում տեղի ունեցավ բողոքի փոքր ցույց: Ոստիկանությունը ձերբակալել է ութ ընդդիմադիր ակտիվիստներին, ովքեր հատակին իրենց մարմիններով պատկերել էին 2036 թիվը: Դա խորհդանշում է այն թիվը, մինչև երբ Պուտինը այս փոփոխությւոնների շնոհիվ կարող է մնալ իշխանության:
Facebook Forum