Մատչելի հղումներ

Թուրքիան պնդում է` գրանցել է Եվրոպայում կորոնավիրուսի մահացության ամենացածր ցուցանիշներից մեկը


Türkiyənin pandemiya ilə mübarizədən uğurlu çıxma sirləri
Türkiyənin pandemiya ilə mübarizədən uğurlu çıxma sirləri

Թուրքիան պնդում է, գրանցել է Եվրոպայում կորոնավիրուսի մահացության ամենացածր ցուցանիշներից մեկը՝ գերազանցելով շատ ավելի հարուստ երկրների: Բժիշկները, մինչդեռ, նախազգուշացնում են, որ ինքնագոհությունը կարող էփչացնել այդ արդյունքը:

Ստամբուլի Սուլթանգազի Հասեկի հիվանդանոցը սկզբից ի վեր առաջնագծում էր կորոնավիրուսի դեմ պատերազմում: Հիվանդանոցի ղեկավար, բժիշկ Մեհմեթ Սոնմեսի խոսքով՝ հիվանդներին վաղաժամ բուժելու ագրեսիվ ռազմավարությունը առանցքային է Թուրքիայի պնդման հիմքում, ունենԵվրոպայում մահացության ամենացածր ցուցանիշներից մեկը. «Հիվանդներին բուժելու առումով շատ կարևոր է հիվանդությունը կառավարել նախքան ինտենսիվ խնամքիանհրաժեշտությունը: Դրան հասնում ենք վաղ բուժման և լավ խնամքի միջոցով: Եթե գործը հասնում է հիվանդիինտենսիվ խնամքին, ապա մահացության մակարդակը բարձրանում է»: Դեպքերի թվի նվազմանը զուգահեռ աշխատակազմի մոտ թեթևացման զգացողություն է նկատվում:

Ինտենսիվ թերապիայի գլխավոր բուժքույր Մերեվա Ալթինկայան իրենց համարում է այս պատերազմի հաղթողը. «Մենք այս պատերազմում հաղթողներ ենք, համենայնդեպս առայժմ մենք առջևում ենք: Մենք հիմա շատ ավելի լավ վիճակումենք, քանի որ մեզ մոտ դեպքերը նվազել են: Եվ դա նշանակում է ավելի շատ մոտիվացիա, ավելի քիչ աշխատանքային ժամերև ավելի քիչ հոգնածություն»:

Սուլթանգազին մի շարք նոր պետական հիվանդանոցներից է, որոնք կառուցվել են որպես կառավարության կողմից առողջապահության զանգվածային ներդրումների մաս: Կառուցվել են նաև մասնավոր հիվանդանոցներ: Իսկ կորոնավիրուսը բուժող բժիշկներին օգնականներ են տրամադրվել: Երկրի երիտասարդ բնակչության գործոնը ևս դեր ունի մահացությանցածր ցուցանիշի հարցում:

Արևմտյան երկրների համեմատ այնտեղ տարեցները քիչ են ապրում ծերանոցներում: Բայց ինքնագոհ լինելը կարող է երկրի նոր թշնամին լինել: Կառավարության կողմից սահմանափակումների նվազեցման և ավելի շատ մարդկանց փորձաքննությանենթարկվելու դեպքում կանխատեսվում է, որ վարակվածության դեպքերը կկրկնապատկվեն: Բժիշկ Սոնմեսը և նրա աշխատակիցները գիտեն, որ նախնական հաղթանակ են գրանցել, բայց նաև գիտեն, որկորոնավիրուսի դեմ պատերազմը չի ավարտվել. «Հատկապես ամռանը մարդիկ գնալով ավելի են հանգստանում, ինչը վտանգավոր է: Քանի դեռ պատվաստանյութ չիհայտնաբերվել կամ բուժում չի գտնվել, այս վիրուսը միշտ կլինի մեր կյանքում: Դա մեր ձեռքերում է, մերհասարակության ձեռքում է, որ այս լավատեսական պատկերը չվերածվի հոռետեսականի»:

XS
SM
MD
LG