Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը երեք ամսվա ընթացքում կստանա կովիդ 19-ի դեմ դեղամիջոցի ամբողջ չափաքանակը


ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ասում է, թե ինքը լավատես է կորոնավիրուսի դեմ բուժման եղանակներ եւ պատվաստանյութ որոնելու աշխատանքների հարցում:

Մերիլենդ նահանգի Ռոքվիլ կատարած այցի ժամանակ նա ասել է, թե Միացյալ Նահանգներն այժմ մարդկանց որոշ դեղամիջոցներով օգնելու հարցում ավելի լավ վիճակում է: Նա այստեղ էր ժամանել առողջապահության բնագավառի ծառայողներին շնորհակալություն հայտնելու համար: Փենսն ասել է, թե կառավարությունն այս շաբաթ տարածել է Ռեմդիսիվիր դեղի նոր չափաքանակ:

Gilead Sciences ընկերությունը կովիդ 19 հիվանդության դեմ այս դեղամիջոցը հարուստ երկրների համար գնահատել է 2340 դոլար եւ համաձայնվել է իր գրեթե ամբողջ պաշարն ԱՄՆ առաքել եկող երեք ամիսների ընթացքում:

Այս դեղամիջոցն ավելի վաղ գնահատվում էր ավելի բարձր` 2520-ից 2800 դոլար յուրաքանչյուր հիվանդի համար, սակայն գինն ընկավ այն բանից հետո, երբ բրիտանացի գիտնականները հայտարարեցին, որ էժան ու հասանելի մի ստերոիդ դեղամիջոց` Դեքսամեթազոնը նկատելիորեն է կրճատում կովիդ 19-ով հիվանդ մարդկանց շրջանում մահացությունները:

Ռեմդիսիվիրը շուտով մեծ պահանջարկ կստանա ԱՄՆ-ում: Ներերակային եղանակով կիրառվող այս դեղամիջոցը փորձարկման փուլում ցույց է տվել, որ օգնում է կրճատել հիվանդանոցային բուժման համար անհրաժեշտ ժամանակը: Այն կիրառման արտակարգ իրավունք է ստացել ԱՄՆ-ում ու Ճապոնիայում:

Ռեմդիսիվիրը շատ արդյունավետ է հիվանդության նախնական փուլում, քան Դեքսամեթազոնը: Վերջինը կրճատում է սարքերի միջոցով շնչող հիվանդների շրջանում մահացությունների թիվը:

Ռեմդիսիվիր արտադրող ընկերությունն այժմ աշխատաում է դեղի շնչառական եղանակով ընդունվող տարբերակի վրա, որը կարելի է օգտագործել առանց հոսպիտալացվելու:

Gilead ընկերությունը հայտնում է, որ բուժման ամեն կուրսի համար կգանձվի 3120 դոլար, կամ 520 դոլար` յուրաքանչյուր ընդունման համար:

XS
SM
MD
LG