Մատչելի հղումներ

Եվրամիության տարածք կարող են այցելել դաշինքից դուրս գտնվող 14 երկրների քաղաքացիներ


Եվրոպական միությունը ԱՄՆ-ին հանել է այն երկրների նախնախական ցանկից, որոնք համարվում են ‘’ապահով’’ եւ որտեղից չորեքշաբթի օրվանից թույլատրվում են ճամփորդությունները:

27 երկիր ընդգրկող դաշինքը որոշել է թույլատրել զբոսաշրջության եւ բիզնեսի նպատակով ճամփորդություններ Միությունից դուրս գտնվող 14 երկրների համար: Այդ երկրներն են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չերնագորիան, Մարոկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսն ու Ուրուգվայը:

Նախապես որոշվել էր այս ցանկում ընդգրկել նաեւ Չինաստանը: Սակայն ավելի ուշ որոշում կայացվեց այն մասին, որ ճանապարհը կբացվի Չինաստանի առջեւ, եթե վերջինս թույլ տա նաեւ իրենց քաղաքացիների մուտքն Չինաստան: Ցանկում ընդգրկվում են փոխարդաձության շուրջ համաձայնույթան եկող երկրները:

Ռուսաստանը, Բրազիլիան ու Թուրքիան Միացյալ Նահանգների հետ համարվում են կորոնավիրուսով ամենավարակված երկրները, ինչը նշանակում է, որ այս երկրների քաղաքացիները Եվրամիություն մուտք գործելու համար պիտի սպասեն եւս առնվազն երկու շաբաթ: Դաշինքը տեղեկություններն ուսումնասիրում է ամենօրյա կտրվածքով:

Եվրամիությունը սկսում է մեղմել ճամփորդությունների վրա դրված արգելքը, փորձելով փրկել զբոսաշրջության ոլորտը հատկապես այն երկրներում, որոնց տնտեսությունները մեծապես են կախված զբոսաշրջությունից:

Եվրամիության այս որոշումը հիմնականում խորհրդատվական նպատակ ունի, ինչը նշանակում է, որ ելնելով իրենց երկրներում առկա պայմաններից, Եվրվամիության անդամ երկրները նշված 14 երկրներից մարդկանց ընդունելու քաղաքականության վրա կարող են սահմանափակումներ դնել իրենց կողմից:

XS
SM
MD
LG