Մատչելի հղումներ

Իրանի արտոնությունը Թրամփի ու այլոց կալանքի հարցում քարոզչական հնարք է, ասում է ԱՄՆ-ի Իրանի հարցով բանագնացը


Իրանի հարցով ԱՄՆ-ի բանագնաց Բրայան Հուք
Իրանի հարցով ԱՄՆ-ի բանագնաց Բրայան Հուք

Իրանի հարցով ԱՄՆ-ի բանագնաց Բրայան Հուքը երկուշաբթի օրը ասել է, որ Իրանի կողմից տրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և 35 այլանձանց նկատմամբ կալանքի արտոնությունը գեներալ Քյասիմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ ընդամենը «քարոզչական հնարք է»

Թեհրանի դատախազ Ալի Ալքասիմեհրին օրերս հայտարարել էր, որ այս հարցքով Իրանը դիմում է Ինտերպոլի օգնությանը:

Ըստ դեսպան Հուկի, այս քայլը ունի քաղաքական բնույթ, և որևէ կերպ կապ չունի ազգային անվտանգության, միջազգային խաղաղության և կայունության հետ: Սա ընդամենը քարոզչական հնարք է, որը պետք չէ լուրջ ընկալել, պնդում է Հուկը: Դիմումը մերժվել է Ինտերպոլի ու ԱՄՆ-ի կողմից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պատասխանատու է Իրանի Հեղափոխության պահապաանների զորամիավորման Քուդոս զորախմբի հրամանատար Սուլեյմանիի սպանության համար, ով սպանվել է դրոնի միջոցով հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում: Վաշինգտոնը մեղադրել է Սուլեյմանիին տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի դեմ հարձակումների մեջ:

Իրանական կողմը կալանքի արտոնություն է տվել սպանության և ահաբեկչության մեղադրանքով:

Այն դիմել է Ինտերպոլ` նախագահ Թրամփին ու այլ անձանց, ում Իրանը մեղադրում է Սուլեյմանիի սպանության մեջ, կալանավորելու հարցում

Facebook Forum

XS
SM
MD
LG