Մատչելի հղումներ

Պուտինը կոչ է անում քվեարկել իր պաշտոնավարման ժամկետը երկարացնող սահմանադրության օգտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կոչ անում ժողովրդին կողմ քվեարկել սահմանադրական այն փոփոխություններին, որոնք իրեն թույլ կտան նախագահի պաշտոնը զբաղեցնել մինչեւ 2036 թվականը:

Համընդհանուր քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին, սակայն մեծ կուտակումներից խույս տալու նպատակով ընտրատեղամասերը բացվել են այդ օրից մեկ շաբաթ առաջ:

‘’Սիրելի ընկերներ, խնդրում եմ ձեզ ձեր ձայնը դարձնել լսելի: Յուրաքանչյուրիդ ձայնն է ամենակարեւորը, ամենավճռականը’’, հայտարարում էր Պուտինը երեքշաբթի օրը:

Երկրորդ աշխարհամարտի մասնակից խորհրդային զինվորականների պատվին կառուցված նոր հուշարձանի մոտ կանգնած` Պուտինը հայտարարում էր, որ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն ժողովրդական աջակցության արդյունքում, ու պնդում, թե ‘’զարգացումներ’’ են հարկավոր Ռուսաստանի կայունությունը, անվտանգությունն ու բարօրությունը երաշխավորելու համար:

‘’Ռուսաստանի ինքնիշխանությունը կախյալ է մեր պատասխանատվությունից, իսկական հայրենասիրությունից եւ մեր հայրենիքի նկատմամբ մեր հոգատարությունից’’, ասում էր Պուտինը:

Հանրաքվեն քննադատության է արժանանում Ռուսաստանի ընդդիմության կողմից: Ընդդիմությունը հավատացած է, որ սահմանադրական փոփոխությունները պարզապես ունեն Պուտինի իշխանությունը երկրաձգելու նպատակ:

Անկախ լրատվական գործակալություններն էլ տեղից հայտնում են, որ փոփոխություններին կողմ քվեարկելու համար ուժեղ ճնշումներ են բանեցվում պետական ծառայողների նկատմամբ:

XS
SM
MD
LG