Մատչելի հղումներ

 
Աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 10 միլիոն դեպք ու ավելի քան 500 հազար զոհ

Աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 10 միլիոն դեպք ու ավելի քան 500 հազար զոհ


COVID
COVID

Աշխարհում կորոնավիրուսային դեպքերը կիրակի օրը գերազանցեցին 10 միլիոնը; Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այդ թիվը մոտավորապես կրկնակի անգամ մեծ է ամեն տարի գրանցված գրիպի հիվանդությունների թվաքանակից

Այս տվյալները գրանցվել են այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներում շարունակվում է վերաբացման գործընթացը, որի ընթացքում վերացվում կամ մեղամացվում են սահմանափակումները:

Որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ վիրուսի տարածումը կարող է հանգեցնել երկրների մասնակի վերափակման մոտակա ամիսների կամ 2021 թվականի ընթացքում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների 25-ական տոկոսը բաժին է հասնում Հյուսիսային Ամերիկային, Լատինական Ամերիկային և Եվրոպային առանձին-առանձին: Մինչդեռ Ասիայում և Մերձավոր Արևելքում են գտնվում գրանցված հիվանդների համապատասխանաբար 11 և 9 տոկոսները, նշում է Reuters գործակալությունը:

Այդ նույն ընթացքում ընդհանուր մահերի թիվն անցավ կես միլիոնը: Դա մոտավրապես նույն թիվն է, ինչ գրանցվում է ամեն տարի գրիպի մահացությունների արդյունքում:

Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանի Վուհանում հունվարի 10-ին: Այդ ժամանակ այն դեռևս չուներ տարածում ԱՄՆ-ում ու Երվրոպայում: Այսօր այն տարածված է գրեթե ամենուրեք՝ արձանագրելով վարակի երկրորդ շրջանը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցավ 2.5 միլիոնի շեմը: Դրա մասին տեղեկացնում է Ջոն Հոպկինսի համալսարանի կորոնավիրուսային կենտրոնը:

Նույն աղբյուրի համաձայն մահերի թիվն ԱՄՆ-ում անցել է 125 հազարն ու մոտենում է 126 հազարի: Նյու Յորքը շարունակում է զբաղեցնել առաջին տեղն ԱՄՆ-ում հիվանդների ու զոհերի թվաքանակով:

Վերջին օրվա ընթացքում COVID-19 նոր դեպքերի թիվն Արիզոնա նահանգում կազմել է մոտ 4 հազար, որը համավարակի տարածումից ի վեր նահանգի մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Սա արդեն 8-րդ անգամ է, որ այս նահանգը գրանցում է նման հակառեկորդ:

ԱՄՆ-ում համավարակի տարածումը դանդաղեց մայիս ամսին, սակայն այս շաբաթներին նկատվում է դեպքերի աճ, հատկապես այն վայրերում, ուր այն չէր եղել նախկինում կամ գյուղերում ու գյուղական շրջաններում:

Հնդկաստանում և Բրազիլիայում յուրաքանչյուր օր արձանագրվում է հիվանդության ավելի քան 10 հազար դեպք: Այս երկրներին բաժին է ընկել անցած շաբաթ հիվանդացած մարդկանց մոտ մեկ երրորդը:

Շատ երկրներում, որոնք համարվում էին կորոնավիրուսը հաղթահարած, կրկին արձանագրվում են դեպքեր, որը վկայում է համավարակի նոր փուլի մասին: Դրանց թվում են Չինաստանը, Նոր Զելանդիան և Ավստրալիան:

Պեկինում դեպքերի մեծ մասը կապված էր գյուղատնտեսկան ապրանքների շուկայի հետ: Թեստավոման թիվն այժմ աճել է մինչև օրական 300 հազարը:

Մի շարք երկրներում , որտեղ թեստավորման հնարավորությունները փոքր են, հիվանդների թիվը մեծ չէ: Ընդհանուր առմամբ մեծ է նաև ապաքինված մարդկանց թիվը:

Facebook Forum

XS
SM
MD
LG