Մատչելի հղումներ

Հեռահար բժշկական զննման տեխնոլոգիան նոր նոր մոդել է բժշկության ոլորտում


Թայվանական ընկերությունը ստեղծել է բարձրագույն տեխնոլոգիաների վրա հիմնված հիվանդասենյակ, որը թույլ է տալիս բժիշկներին հեռահար զննել հիվանդներին: Այն հնարավոր է ստեղծել 24 ժամվա ընթացքում

Թայվանական MINIWIZ ընկերությունը ստեղծել է բարձրագույն տեխնոլոգիաներով հագեցած հիվանդասենյակ Ֆու Ջեն կաթոլիկ համալսարանի հոսպիտալում Նոր Թայփեի քաղաքում:

Այս հիվանդասենյակը հնարավոր է կառուցել 24 ժամվա ընթացքում: Դա զգալիորեն կարող է օգնել հիվանդանոցներին արագ ընդլայնելու հիվանդների համար մահճակալների թիվը: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ հիվանդասենյակը պատրաստվում է էկոլեգիապես մաքուր շինանյութերից:

՛՛Համավարակի դեմ պայքարի և գլոբալ ճգնաժամին հակազդմանը զուգահեռ մենք փորձում ենք սահմանափակել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՛՛,- ասում է MINIWIZ գործադիր տնօրեն Արթուր Հուանգը:

Համավարակի ընթացքում շատ երկրներում կառուցվեցին ժամանակավոր հոսպիտալներ, որոնք տեղադրվում էին բեռնափոխադրման բեռնարկղերում: Դրանք սակայն դժվար են տեղափոխվում օդային ճանապարհով: Թայվանական այս նորարարության առավելությունը օդային ճանապարհով դյուրին տեղափոխման մեջ է:

Այն այսօր գտմվում է Ֆու Ջեն Կաթոլիկ համալսարանի հիվանդանոցի տարածքում: Նախատեսվում է, որ այս նոր հիվանդասենյակները կզբաղեցնեն հիվանդանոցի մասնաշենքի ողջ 12-րդ հարկը: Հետագայում չի բացառվում նաև դրա ընդլայնումը:

MAC յուրաքանչյուր հիվանդասենյակ հագեցած է համապատասխան սարքավորումներով և տեսախցիկներով: Նպատակը՝ հիվանդի ու բժշկի շփման սահմանափակումն է, որը կանխում է համավարակի տարածումը: Բացի այդ այս միջոցով հնարավորություն է ստեղծվում զննել ավելի շատ հիվանդներ:

Այս նորարարությունը նոր մոդել է համավարակի դեմ պայքարում և բուժանձնակազմի առողջության պահպանման հարցում: Ըստ ընկերության ներկայացուցիչների, հիվանդի ու բժշկի անմիջական շփումը մեր օրերին մեծ վտանգ է պարունակում բուժանձնակազմի համար: Բացի այդ, բժիշկների վախը ևս վնասում է առողջապահության ոլորտին, ուստի այս նորարարությունը զգալիորեն կարող է օգնել հետագա բուժսպասարկման հարցում համավարակի ժամանակ: Այս նախագծի շրջանակում MINIWIZ-ը նաև համագործակցում է Փենսիլվանիայում տեղակայված Թեմփլ համալսարանի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG