Մատչելի հղումներ

Տղամարդը ներխուժել է Walmart և կրակ բացել. կա երկու զոհ


Շաբաթ օրը Կալիֆոռնիայի Walmart խանութներից մեկի բաշխման կենտրոն ավտոմեքենայով մի տղամարդ է ներխուժել, ապա դուրս եկել ավտոմեքենայից և կրակ բացել աշխատողների ուղղությամբ:

Թեհամա համայնքի շերիֆի օգնական Ֆիլ Ջոնսոնի հաղորդած տվյալների համաձայն 31 ամյա տղամարդը ներխուժել է Walmart-ի բաշխման կենտրոն ժամը 15:30-ին և կրակ բացել կիսաավտոմատ զենքով: Զինված անձը սպանվել է ոստիկանների կողմից ժամը 15:45-ին: Ջոնսոնի խոսքերով տղամարդը նախկինում աշխատել է Walmart-ի այս կետում:

Հրազենայյին կրակոցներից երկու մարդ է զոհվել, մի քանիսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

XS
SM
MD
LG