Մատչելի հղումներ

Թրամփ. “Ջո Բայդենի հաղթանակի դեպքում երկրում կստեղծվի անկառավարելի վիճակ”


Նախագահ Թրամփը Ֆենիքսում ելույթ է ունեցել իր աջակիցների հանրահավաքում՝ անդրադառնալով իր քաղաքական հակառակորդներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Ֆենիքսում իր աջակիցների’ Ուսանողները հանուն Թրամփի նախաձեռնության հանրահավաքում երեքշաբթի օրը: Նախագահը իր խոսքում խստորեն քննադատել է դեմոկրատական կուսակցությանն ու իր հակառակորդ Ջո Բայդենին:

՛՛Ծայրահեղ ձախակողմյան ուժերը ատում են մեր պատմությունը: Նրանք ատում են մեր արժեքները և այն ամենը, ինչին մենք հավատում ենք որպես ամերիկացիներ: Մենք ճիշտ ենք, քանի որ մեր պետությունը չի հզորացել իրենց շնորհիվ, այլ հզորացել է ի շնորհիվ Ձեզ և Ձեր գաղափարախոսության և մտքի թռիչքի՛՛,- ասել է նախագահը:

Թրամփը քննադատել է նախորդ օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած զարգացումները բողոքի ցույցերի ընթացքում, երբ ցուցարարները փորձել են տապալել նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը, որը կանխվել է ոստիկանության կողմից: Նա ընդգծել է, որ հուշարձաններ տապալող և փողոցներում անկարգություններ հրահրող մարդկանց իշխանության գալուն պես, ոչ ոք անվտանգ չի լինի:

Նախագահը հայտարարել է, որ Ջո Բայդենի հաղթանակի դեպքում երկրում կստեղծվի անկառավարելի վիճակ, որին անկարող կլինի արձագանքել նախկին փոխնախագահը: Նա նշել է, որ անգամ նախագահ Օբաման երկար ժամանակ չէր խոսում Բայդենին աջակցելու մասին և միայն վերջերս է միացել նրան:

Դրա հետ մեկտեղ իր խոսքում նախագահ Թրամփն ընդգծել է, որ նախկին նախագահ Օբամայի բոլոր ջանքերն ընդդեմ Թրամփի 2016 թվականի ընտրությունների ժամանակ ձախողվեցին:

Facebook Forum

XS
SM
MD
LG