Երբ դեմոկրատների ներկայիս նախագահի թեկնածու Ջո Բայդենը սենատոր էր, նա աջակցել էր 1994 թվականի հանցագործությունների մասին օրենքը, որն ըստ քննադատների, թիրախավորում էր ոչ սպիտակ ազգաբնակչությանը: Այժմ գլխավոր հարցերից է ՝ ինչու աֆրոամերիկացիները պետք է քվեարկեն Բայդենի օգտին:
՛՛Դա իհարկե իրավացի մտահոգություն է: Ես կարող եմ ասել միայն, որ դիտեն ու լսեն ինձ: Ես ևս կլսեմ իրենց: Խնդրում եմ դատել՝ հիմնվելով իմ խոսքերի ու գործողությունների վրա ՛՛,- ասում է Բայդենը:
Բայդենը նախնական ընտրություններում հասավ հաջողության իր փորձառության ու հանրապետականների հետ ընդհանուր եզրեր գտնելու ունակոթյան շնորհիվ, անգամ համավարակի պայմաններում:
Նրան աջակցում են աֆրոամերիկացիներն ու ավագ սերունդը: Շատ երիտասարդներ կողմ էին Բերնի Սանդերսին, ով անվճար կրթության, նպաստների մեծացման ու առողջապահության ոլորտում պետության ներգրավվածության ջատագովն է:
Դոնալդ Թրամփի նկատմամբ առավելության հասնելու համար Բայդենին անհրաժեշտ է այս բոլոր խմբերի աջակցությունը:
Այսօր ռասայական խտրականության թեմայով զանգվածային ցուցերը և համավարակի տարածումն ու տնտեսական դժվարությունները զգալիորեն մեծացրել են փոփոխության պահանջը:
Լիբերալ հանրությունը ակնկալում է, որ Բայդենը որպես իր փոխնախագահի թեկնածու կընտրի աֆրոամերիկացի կին գործչին:
Սակայն դա դեռևս բավարար չէ առաջադեմ հանրության լիիրավ աջակցությունը ստանալու համար, որը պահանջում է, որ Բայդենը իրականացնի բարեփոխումներ արդարադատության ոլորտում ՛՛Կրճատել ոստիկանության ֆինանսավորումը՛՛ կարգախոսի ներքո: Այն պետք է սահմանափակի ոստիկանության լիազորությունները:
Նրանք նաև ցանկանում են, որ Բայդենը որդեգրի առողջապահության և սոցիալական հավասարության ոլորտներում Սանդերսի քաղաքականությունը:
Չնայած նրան, որ այս ուղղությամբ առաջընթացը չափազանց դանդաղ է ընթանում, առաջադիմական ուժերը միավորված են ընդդեմ պահպանողական Թրամփի:
՛՛Կարծում եմ ի վերջո Բայդենը կստանա առաջադեմների աջակցությունը, քանի որ այս խումբը չունի այլընտրանք՛՛,- ասում է քաղաքագետ Ջոն Ֆորթիերին:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Բայդենը առջևում է 13 տոկոսով Թրամփից, սակայն վերլուծաբանները նշում են, որ դեմոկրատների ճամբարում անհամաձայնություններն ու տնտեսական աճը կարող են ամբողջապես փոխել նախընտրական դինամիկան՝ ի օգուտ գործող նախագահի:
Facebook Forum