Մատչելի հղումներ

TikTok-ի օգտատերերն ու K-Pop-ի սիրահարները ‘’դատարկեցին’’ Թրամփի հանդիպման համար նախատեսված դահլիճը


Տեսագրությունների չինական TikTok սոցիալական ցանցի բաժանորդներն ու կորեական K-Pop երաժշտության սիրահարներն են մեծապես կրում պատասխանատվություն այն բանի համար, որ Օքլահոմա նահանգի Թուլսա քաղաքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ըտրարաշավի շրջանակներում անցկացված հավաքի ժամանակ գրանցվել է փոքր թվով մասնակցություն:

Սոցիալական այս ցանցերի օգտատերերը տեղեկացնում են, որ իրենք լրացրել են հավաքին մասնակցելու անվճար գրանցման էջը, ամենեւին չունենալով հավաքին մասնակցելու մտադրություն:

Ռոյթըրս լրատվական գործակալությանն այս արշավի կազմակերպիչներից Ալեյշա Ջոնսոնն ասել է, թե ինքը համացանցում ինչ որ տեղ տեսել է, որ Թրամփի հետ հանդիպման տոմսերն անվճար են, եւ անմիջապես որոշել են որպես կատակ գրանցել մեծ թվով մարդկանց: Նպատակը, ըստ նրանց, եղել է կատակը:

Մինչեւ այս հանդիպումը, Թրամփի ընտրարշավի ղեկավար Բրեդ Փարսքեյլն ասել է, թե գրանցվել է այս հանդիպմանը մասնակցելու նպատակ ունեցող ավելի քան մեկ միլիոն մարդ: Սակայն շաբաթ օրն անցկացված հանդիպման ժամանակ 19 հազար տեղ ունեցող BOK կենտրոնում մեծ թվով աթոռներ եղել են դատարկ: Ըստ հրշեջ ծառայության, հանդիպմանը ներկա է եղել մոտ 6200 մարդ: Այդ պատճառով նախագահ Թրամփն ու փոխնախագահ Փենսը չեղյալ են հայտարարել դահլիճում հանդիպումից հետո դրսում ելույթով հանդես գալու ծրագիրը:

Առցանց կատակին, ինչի արդյունքում ԱՄՆ-ի նախագահի հանդիպումն անցավ մարդկանց աննախադեպ փոքր մասնակցությամբ, հիմնականում մասնակցել են ԱՄՆ-ի Յութահ նահանգում TikTok-ի օգտատերերն ու K-Pop երաժշտական ոճի սիրահար երիտասարդները:

XS
SM
MD
LG