Մատչելի հղումներ

Դիմակներ կրելու մասին բանավեճ. Պարզաբանում են գիտնականները


Դիմակ կրելու խնդիրը արդիական է համավարակի առտաջին իսկ օրերից: Մասնագետներն առայսօր բանավիճում են այս հարցի շուրջ

COVID-19-ը բազմաթիվ նորաձեւության ոլորտի տնտեսավարողներինստիպեց բիզնեսի նոր ոլորտ մուտք գործել: Դրա օրինակներից է Sew Much Fun ընկերությունը, որը ժամանակավորապես լծվեց հիվանդանոցների աշխատողների պաշտպանիչ հագուստների արտադրությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այժմ խորհուրդ է տալիս օգտագործել եռաշերտ, ջրից պաշտպանված դիմակներ:

ԱՀԿ-ի ցուցումների համաձայն դիմակները հանելուց առաջ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը: Դիմակները նույնպես հարկավոր է պարբերաբար լվանալ:

Գիտնականները շարունակում են բանավիճել դիմակներ կրելու անհրաժեշտության շուրջ համաճարակի բռնկումից ի վեր:

Ոմանք պնդում են, որ ոչ մաքուր դիմակների երկարատև օգտագործումը կարող է նպաստել MRSA- ի նման մանրէային վարակների առաջացմանը: Ոմանք էլ, որ դրանք կարող են մոլորեցնել մարդկանց, ովքեր վստահ են, որ պաշտպանված են:

Գիտնականները փաստում են, որ սովորական դիմակները չեն կարող ամբողջապես պաշտպանել COVID-19- ից: Ավելի պաշտպանված են բարձրորակ N95 բժշկական դիմակներ կրողները:

Օքսֆորդի համալսարանի առողջապահության ոլորտի պրոֆեսոր Թրիշ Գրինհալղն ասում է, որ կտորից պատրաստված դիամակներն առավել հարմար են օգտագործման համար: Սական նա ընդգծում է, որ դրանք ևս ունեն խնդիրներ, քանի որ պատրաստված են այնպիսի կտորից, որը նախատեսված չէ երկարատև օգտագործման համար:

Մյուսները պնդում են, որ ցանկացած դիմակների անվտանգ օգտագործումը պահանջում է ոչ միայն հիգիենայի բարձր չափանիշներ, այլև դիմակ կրելու կանոնների պահպանում:

Այսօր բազմաթիվ ընկերություններ կատարելագործվում են դիմակի արտադրության ոլորտում` նվազագույնի հասցնելով դիմակի շփումը դեմքի հետ:

Այսպիսով, օրինակ, Իտալիայում արտադրվել են դեմքի թափանցիկ ծածեր` նախկինում նորաձեւության ոլորտում գործող ընկերության կողմից: Սակայն առցանց վաճառքի զանգվածային աճը չի երաշխավորվում, որ մարդիկ գնում են այնպիսի ապրանք, որը պատշաճ պաշտպանում է իրենց:

ԱՀԿ-ն ներկայացնում է դիմակ կրելու մասին տասներկու քայլից բաղկացած ուղեցույց:

Մասնագետների կարծիքով մարդկանց աշխատանքի վերադարձի տնտեսական հրամայականի հետ մեկտեղ կառավարությունները կաջակցեն ոչ բժշկական դիմակների օգտագործմանը, քանի որ դա այն միակ միջոցներից է, որն օգնում է տնտեսավարողներին ֆինանսապես գոյատևել:

Դիմակներ օգտագործելու պահանջը նույնպես մեծանում է, քանի որ որոշ արդյունաբերություններ, ինչպիսիք են ավիաընկերությունը, հյուրանոցներն ու ժամանցի վայրերը պահանջում են կրել դիմակներ, քանի որ երկու մետր հեռավորության կանոնի կիրառումն այստեղ իրականացնելը գրեթե անհնար է: Դժվարություններ կան նաև հանրային տրանսպորտի ծառայություններում:

Այդուհանդերձ գիտնականների մի մաս կարծում է, որ դիմակների պարտադրումը ավելի շատ մարդկանց հոգեբանական հանգստության համար է, այլ ոչ պաշտպանության:

Facebook Forum

XS
SM
MD
LG