Մատչելի հղումներ

Առցանց հանրահավաք` ի պաշտպանություն ԱՄՆ-ում չքավոր բնակչության


Աղքատ բնակչության շահերը պաշտպանող խմբերը եւ կրոնական առաջնորդները շաբաթ օրը վիրտուալ երթ են անցկացնում` Միացյալ Նահանգներում աղքատ մարդկանց խնդիրները վեր հանելու նպատակով:

Աղքատ բնակչության զանգվածային հավաքը եւ Բարոյականության երթ անվանումը ստացած շարժումն իրենց հավաքները պիտի շաբաթ օրն անցկացնեին Սպիտակ տան առջեւ: Սակայն կորոնավիրուսի համաճարակը ստիպել է կազմակերպիչներին հավաքներն անցկացնել առցանց:

Զանգվածային հավաքների պատրաստությունը սկսվել էր դեռեւս երկու տարի առաջ, նպատակ ունենալով ուշադրությունը հրավիրել ոչ միայն աղքատության, այլ նաեւ ԱՄՆ-ում պարբերաբար կրկնվող ռասիզմի դրսեւորումների: Մի խնդիր, որը նորից վեր ելավ ոստիկանի ծնկի ճնշման տակ սեւամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան փաստով:

Առցանց այս միջոցառման ժամանակ աղքատ անձինք պատմելու են իրենց կյանքի պատմությունները, որոնք հեռարձակվելու են մամուլի տարբեր միջոցների, այդ թվում հայտնի ‘’MSNBC’’ and ‘’Radio One’’ կայանների կողմից:

Կազմակերպիչները նաեւ վեր են հանելու ԱՄՆ-ում առկա այլ խնդիրներ, այդ թվում այստեղ էկոլոգիական համակարգը պարբերաբար վնասելու փաստը, ինչը, ըստ նրանց, մեծապես է վնասում աղքատ համայնքներին:

Առցանց միջոցառմանը մասնակցելու են հայտնի մի շարք դեմքեր, այդ թվում` ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորը, դերասաններ Դենի Գլովերը, Ջեյն Ֆոնդան, Դեյվիդ Օյելովոն, Ուանդա Սայքսը եւ Դեբրա Մեսինգը:

XS
SM
MD
LG