Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը շնորհավորել է ամերիկացիներին ստրկության վերացման տարեդարձի կապակցությամբ


Նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհավորել են ամերիկացիներին ուրբաթ օրը Ստրկության վերացման օրվա կապակցությամբ, որը նշվում է հունիսի 19-ին

«155 տարի առաջ՝ 1865 թ.-ի հունիսի 19-ին, Թեքսասում գտնվող աֆրիկացի ամերիկացիներն առաջին անգամ լսեցին արդար և վաղուց հասունացած խոսքեր.

«Բոլոր ստրուկներն ազատ են»: Այս խոսքերը հաստատեցին Թեքսասում դեռեւս ստրկությամ մեջ գտնվողներին, որ Միության բանակը կպաշտպանի իրենց ազատությունը, որը հայտարարվել էր գրեթե երեք տարի առաջ նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից Ազատագրման իր հռչակագրևում», - ասված է նախագահ Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կողմից:

Ստրկության վերացման օրը հիշեցում է ստրկության աներևակայելի անարդարության մասին և այն ուրախության, որը ուղեկցում էր ազատագրումը: Հայտարությունը նշում է, որ դա միևնույն ժամանակ ամերիկյան պատմության մութ շրջանի մասին հիշատակում է և հաղթանակ տոնելու մեծ առիթ: Այս ունակությունը արմատավորված է Ամերիկայի հիմնարար արժեքներում, որոնց վրա մենք, որպես ազգ դարձել ենք ազատ և անկախ ժողովուրդ: Բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, բոլորը օժտված են մեր Արարչի կողմից կյանքի, ազատության և երջանկության իրավունքով », - ասվում էնախագահի հայտարարությունում:

«Այս հունիսին մենք ՝ որպես միասնական ազգ, պարտավորվում ենք ապրել մեր բարձրագույն արժեքների համաձայն՝ միշտ ձգտելով ավելի ազատ, ուժեղ եւ բոլոր ամերիկացիների արժանապատվությունն ու անսահման ներուժը գնահատող երկրի կայացմանը», - ասում է Դոնալդ Թրամփը:

Չնայած նրան, որ ստրկությունը վերացվեց նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից դեռևս 1863 թվականին, հարավային մի շարք նահանգներ, շարունակում էին դիմակայել Ազատագրման հռչակագրին: Վերջին նահանգը, որտեղ վերջապես վերացվեց ստրկությունը, Թեքսասն էր, և այսիրադարձությունը տեղի ունեցավ 1865 թվականի հունիսի 19-ին: Այս օրը, ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում նշվում է որպես Ազատության կամ ստրկության վերացման օր :

Facebook Forum

XS
SM
MD
LG