Մատչելի հղումներ

Լարվածության նոր ալիք՝ Կորեական թերակղզում. Փհենյանը սպառնում է վերսկսել զորավարժությունները


Միջկորեական կապի գրասենյակի պայթեցման պահը
Միջկորեական կապի գրասենյակի պայթեցման պահը

Հյուսիսային Կորեան շարունակում է ուժեղացնել ռազմական ճնշումը Հարավային Կորեայի վրա դե ֆակտո դեսպանատունը պայթեցնելուց հետո

Հյուսիսային Կորեան օրերս պայթեցրեց Միջկորեական կապի գրասենյակը տեղակայված սահմանային գոտում: Դա խորհրդանշում է միջկորեական հարաբերությունների ճգնաժամի նոր փուլը:

Դե ֆակտո դեսպանատունը ստեղծվելէ 2018 թվականին, երբ երկուԿորեաները պայմանավորվեցինընդլայնել տնտեսականհամագործակցությունը ևերկխոսությունը:

Այժմ Հյուսիսը սպառնում է վերացնել այդ ամենը, և չսահմանափակվել երկխոսության գրասենյակի շենքի պայթեցմամբ: Այն սպառնում է զորքեր կուտակել սահմանին ու վերսկսել զորավարժությունները:

՛՛Այս քայլը խափանում է երկու Կորեաների ձեռքբերումներն ու ջանքերը՝ թերակղզում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Հյուսիսային Կորեան պատասխան կտա, եթե այս միջոցները գործի դրվեն՛՛,- ասել է Հարավային Կորեայի բանակի շտաբի պետ Ջին Դոնգ Ջինը:

Հյուսիսային Կորեայի ագրեսիվ այս գործողությունը ղեկավարել է ոչ թե երկրի առաջնորդ Կիմ Չան Ընը, այլ նրա քույրը՝ Կիմ Յո Ջոնգը:

Վերջինս հայտնի է որպես իր եղբոր օգնական, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս առաջնորդի գործառույթներով:

Փհենյանին զայրացրել է Սեուլի անգործությունը տարբեր ակտիվիստների գործունեության շուրջ: Վերջիններս վարչակարգի դեմ թռուցիկներ և այլ նյութեր են տարածում Հյուսիսային Կորեայի տարածքում, որոնք այստեղ են հասնում օդային ճանապարհով:

Սակայն, ըստ վերլուծաբանների, Հյուսիսային Կորեայի իրական նպատակն է ճնշում բանացնելը ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի նկատմամբ, որպեսզի վերջիններս գնան զիջումների Հյուսիսային Կորեայի հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG