Մատչելի հղումներ

Ապատեղեկատվության դեմ պայքար. սոցիալական ցանցերը շարունակում են մաքրել լրահոսը 


Փորձագետների կարծիքով, Միացյալ Նահանգներում բռնկված ոստիկանության դաժանության և ռասիզմի դեմ բողոքի ցույցերին զուգահեռ նկատելի է նպատակային ապատեղեկատվության տարածման ակտիվությունը

Վրաստանից Մարիամ Գագոշաշվիլին, անդրադառնալով Ջորջ Ֆլոյդի ողբերգությունից հետո սկսված բողոքի ցույցերին, իր ներգաղթյալ ընկերների հետ քննարկումների ընթացքում հանգել է եզրակացության, որ նրանք հակված են կենտրոնանալ ավելի շատ բռնության և թալանի, քան այն ողբերգության վրա, որը հանգեցրել է զանգվածային ցույցերին:

Դրան հակազդելու համար, Գագոշաշվիլին ֆեյսբուքյան փակ խումբ է ստեղծել եվրասիական ներգաղթյալների համար, որտեղ նա խոսում է սոցիալական և ռասայական արդարության մասին:

Ռասայական և սոցիալական արդարության այս խնդիրները հայտնվել են սոցիալական ցանցերում տարածված ապատեղեկատվական արշավների թիրախում: Նպատակը` կեղծ լուրերի ու մանիպուլյացիաների միջոցով ռասայական խտրականության խթանումն է:

Դրա օրինակներից է #DCblackout հեշթեգը, որը կեղծ լուրեր էր տարածում, այն մասին, թե իբր իշխանություններն արգելափակել են բջջային հեռախոսների և այլ սարքերի ազդանշանները Վաշինգտոնի ցույցերի ժամանակ, որպեսզի խափանեին ոստիկանության դաժանության ցանկացած միջադեպի մասին հաղորդում:

«Վաշինգտոն Փոստ» թերթը հայտնել է, որ այս քարոզարշավը սկսվել է մի հաշվեհամարից, որն ունեցել է ընդամենը մի քանի հետևորդներ, իսկ այնուհետև տարածվել է շատ արագ:

Փատրիկ Ուորենը Քլեմենսոն համալսարանից ասում է, որ այս ապատեղեկատվությունը հատկապես վտանգավոր է, երբ խոսքը այնպիսի խնդիրների մասին է, ինչպիսիք են COVID-19-ը կամ պատվաստումը:

Փորձագետների կարծիքով սոցցանցերն այսօր ավելի լավ են աշխատում կեղծ հաշվեհամարների արգելափակման առումով: Բայց ապատեղեկատվությունը շարունակում է մնալ կարևոր խնդիր:

Ըստ նրանց, անհնար է ամբողջովին վերացնել այն, սակայն անհրաժեշտ է վերահսկել դրա հոսքը:

Նրանք խորհուրդ են տալիս օգտատերերին մի պահ փորձել վերլուծել և հասկանալ, թե ինչպիսի տեղեկատվություն են իրենք կարդում և արդյոք չեն ենթարկվում մանիպուլյացիայի:

Facebook Forum

XS
SM
MD
LG