Մատչելի հղումներ

Ում կվստահի Ջո Բայդենը կին փոխնախագահի թեկնածությունը


Ռասայական խտրականության դեմ բողոքի ակցիաները է՛լ ավելի խթանեցին Ջո Բայդենին ուղղված կոչերը՝ աֆրոամերիկացի կնոջը որպես փոխնախագահի թեկնածու ընտրելու հարցում:

Ըստ փորձագետների, միայն նախագահ Թրամփի քննադատությունը բավարար չէ Ջո Բայդենին ՝ աֆրոամերիկացիների ձայները շահելու համար: Նա պետք է առաջարկի ավելին:

Հիշեցնենք, որ Բայդենը խոստացել է, որ փոխնախագահի թեկնածուն կլինի կին: Այս նոր զարգացումները հանրության ուշադրությունը կենտրոնացրեցին սևամորթ կին գործիչների վրա, որոնցից է Կալիֆոռնիայի սենատոր Քամալա Հարիսը: Վերջինիս ծնողները ջամայկացի ներգաղթյալ ու բնիկ հնդկացիներ են: Հարիսը մասնակցել է նախնական ընտրություններին ու պարտվել Ջո Բայդենին:

Հավանական թեկնածուների շարքում է դիտվում նաև Մինեսոտայի սենատոր Էմի Քլոբուչարը, որը ևս մասնակցել էր նախնական ընտրապայքարին: Վերջինիս դեպքում, սակայն, առկա են որոշ հակասություններ, քանի որ Մինեսոտայի դատախազ լինելու տարիներին, ըստ որոշ հրապարակումների, Քլոբուչարը եռանդուն պայքար չի մղել ոստիկանության բռնությունների դեմ:

Մեկ այլ գործիչ է Ատլանտայի քաղաքապետ Քեյշա Լենս Բոթոմսը, ում ելույթը այս օրերին չափազանց տպավորիչ էր: Վերջինս ընդգծել էր, որ հասկանում է ոստիկանության աշխատանքի ծանր բնույթը հատկապես այս օրերին, սակայն ուժի անհամաչափ կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել:

Այժմ խոսակցություններ են շրջանառվում նաև Ֆլորիդայի կոնգրեսական Վալ Դեմինգսի մասին, ով նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացի առաջնային գործիչներից էր: Նրան սակայն ևս քննադատում են Օրլանդոյի ոստիկանապետի պաշտոնում իր գործունեության համար:

Այլ հնարավոր թեկնածուներից են Ջորջիային նահանգային օրենսդիր Սթեյսի Աբրամսն ու ազգային անվտանգության նախկին խորհրդական Սյուզան Ռայսը:

Չնայած այն համնգամանքին, որ սպիտակամորթ մի շարք գործիչներ, ինչպիսիք են Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբեթ Ուորենը և Միչիգանի նահանգապետ Գրեթչեն Վիթմերը, կարող են ավելի փորձառու թվալ, սակայն վերջին իրադարձությունները կապված աֆրոամերիկյան համայնքի ցույցերի հետ, կարող են հանգեցնել աֆրոամերիկացի փոխնախագահի թեկնածուի առաջադրմանը դեմոկրատների կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG