Մատչելի հղումներ

Դեմոկրատները մշակել են ոստիկանության բարեփոխման օրինագիծ


ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատ կոնգրեսականները մշակել են օրենսդրական մի փաթեթ ՝ ոստիկանության ոտնձգությունների և ռասայական խտրականության դեմ պայքարի համար

Դրան նախորդել էին արդեն երկու շաբաթ տևող բողոքի ցույցերը, որոնք բռնկվեցին Ջորջ Ֆլոյդի մահից հետո Մինիապոլիսում ոստիկանության գործողությունների արդյունքում:

Դեմոկրատներն առաջարկում են մի շարք փոփոխություններ ոստիկանության գործունեության ընթացակարգում, ներառյալ ոստիկանական մի շարք միջոցների կիրառման արգելում, տեսախցիկների օգտագործում ծառայության ընթացքում, ոստիկանության մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացում և անձեռնմխելիության վերացում:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք առաջարկը աջակցություն կստանա հանրապետականների կողմից, որոնք վերահսկում են ԱՄՆ Սենատը: Նրանց և հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունն անհրաժեշտ է նախագիծը օրենքի վերածելու համար:

Անցած ամիս «Ռոյթերզ» գործակալության հետաքննության արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի տարիների ընթացքում կիրառած անձեռնմխելիության դրույթը թույլ է տվել շատ ոստիկանների անպատիժ մնալ քաղաքացիների սպանության կամ վիրավորելու դեպքում:

Հունիսի 8-ին դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի առաջնորդությամբ ծնկի են եկել 8 րոպե 46 վայրկյան ԱՄՆ Կոնգրեսում: Դա այնքան ժամանակ է կազմում , որքան ոստիկանը իր ծունկը պահել էր Ջորջ Ֆլոյդի պարանոցին, որի արդյունքում վերջինս մահացավ: Հունիսի 9-ին Թեքսասում ընթացավ Ջորջ Ֆլոյդի հետ վերջին հրաժեշտի արարողոթյունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG