Մատչելի հղումներ

Գերմանիայում ամերիկացի զինծառայողների ներկայությունը բխում է նաև ԱՄՆ շահերից՝ Գերմանիայի պաշտպանության նախարար


Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Քրամպ-Քարրենբաուեր
Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Քրամպ-Քարրենբաուեր

ԱՄՆ որոշել է մեկ քառորդով կրճատել իր զորքերը Գերմանիայում: Ըստ մամուլի հրապարակումների, ԱՄՆ նախագահը կարգադրել է դուրս բերել զինծառայողների մի մասին Գերմանիայից: Բեռլինը արձագանքել է

Երկուշաբթի օրը Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Քրամպ-Քարրենբաուերը մեկնաբանել է ԱՄՆ-ի ՝ Գերմանիայում տեղակայված զորքերի ավելի քան քառորդ մասի դուրս բերման որոշումը: Քրամպ-Քարենբաուերը հայտարարել է, որ Գերմանիան մինչ այժմ պաշտոնական հաստատում չի ստացել դրա մասին:

՛՛Նախևառաջ, Միացյալ Նահանգներում պատասխանատու մարմիններից չունենք դեռ որևէ պաշտոնական հաստատում, թե արդյոք նախատեսվում է իրականացնել այդ ծրագիրը, թե ոչ: Առայժմ մենք գիտենք դրա մասին միայն մամուլից: Այս առումով ես չեմ ուզում շահարկել որևէ բան, ինչի մասին դեռ հաստատում չունեմ՛՛,- ասել է Գերմանիայի ՊՆ նախարարը:

Բեռլինում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (CDU) կուսակցության շտաբում կայացած մամլո ասուլիսում Քրամպ-Քարրենբաուերն ասել է, որ «Գերմանիայում Միացյալ Նահանգների զինծառայողների ներկայությունը ծառայում է ՆԱՏՕ-ի դաշինքի ընդհանուր անվտանգությանը», այնպես որ, դա նույնպես ձեռնտու է ԱՄՆ-ին:

՛՛Փաստն այն է, որ Գերմանիայում Միացյալ Նահանգների զինծառայողների առկայությունը ծառայում է ՆԱՏՕ-ի դաշինքի ընդհանուր անվտանգությանը, այսպիսով, փաստորեն, նաև ամերիկյան անվտանգությանը: Դա է այն հիմքը, որի վրա մենք միասին աշխատում ենք: Դրա հիման վրա է, որ ամերիկացի զինծառայողներն այստեղ դարձել են գերմանական հասարակության բաղադրիչ մասը, լավ ինտեգրված են և կարևոր դեր են խաղում այստեղ: Այս առումով, կարծում եմ, ներկա իրավիճակում ավելացնելու այլ բան չկա՛՛,- հյատնում է Քրամպ-Քարրենբաուերը:

Wall Street Journal- ը անցած ուրբաթ օրը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Պենտագոնին Գերմանիայում ամերիկյան զորքերի թիվը կրճատել 9,500-ով:

Ներկայումս Գերմանիայում կա 34.500 ամերիկացի զինծառայող, որոնք մշտապես այստեղ են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Գերմանիայի հետ Վաշինգտոնի երկարամյա պայմանավորվածության հիման վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG