Մատչելի հղումներ

 
Քաղաքական զարգացումներ Ջորջ Ֆլոյդի ողբերգությունից հետո

Քաղաքական զարգացումներ Ջորջ Ֆլոյդի ողբերգությունից հետո


Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդի հիշատակի արարողությանը, որոնց թվում էին ԱՄՆ օրենսդիրներ, հանրային այլ դեմքեր: Նրանք բացահայտ դատապարտում են ոստիկանության կողմից ուժի գործադրումը, որը հանգեցրեց Ֆլոյդի մահվանը

Հինգշաբթի օրը հարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ջորջ Ֆլոյդի հիշատակին:

Վաշինգտոնում դեմոկրատ սենատորները 8 րոպե 46 վայրկյան լռության րոպե պահպանեցին ի նշան Ֆլոյդի հիշատակի: Դա այնքան ժամանակ է, որքան ոստիկան Շովինը պահել է իր ծունկը Ֆլոյդի պարանոցին, որը հանգեցրեց վերջինիս մահվան:

ԱՄՆ Կոնգրեսում հնչում են դատապարտման կոչեր անկախ կուսակցական պատկանելիությունից: Բոլորը դատապարտում են Ֆլոյդի հետ տեղի ունեցած ողբերգությունը: Այս պահին դրա մասնակից բոլոր չորս ոստիկաններին առաջադրվել են մեղադրանքներ:

Օրենսդիրները տեղի ունեցող զարգացումները որակում են սթափեցման նշան ոստիկանության բռնության և աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելը անընդունելի է որակել Ֆլոյդի հետ տեղի ունեցածը, երբ փոքր իրավախախտման պատճառով ոստիկանությունը բռնություն է կիրառել նրա նկատմամբ, որը հանգեցրել է ողբերգության:

Չնայած ցավակցություներին Ֆլոյդի ընտանիքին և դատապարտմանը՝ հանրապետական առաջնորդները, սակայն, չեն անդրադառնում անդրադարձից տեղի ունեցած զարգացումներին նախագահ Թրամփի արձագանքին: Վերջինս այս շաբաթ սպառնացել էր կիրառել բանակային ստորաբաժանումներ, եթե իրավիճակը չկայունանա:

Հանրապետական սենատոր Թոմ Քոթոնն աջակցություն է հայտնել նախագահ Թրամփի հայտարարությանը զորքերի օգտագործման մասին: Ըստ սենատորի, ուժի ցուցադրումն անհրաժեշտ է այս անկարգությունների ու բռնության պարագայում:

Դեմոկրատներն իրենց հերթին խստորեն դատապարտել են նախագահ Թրամփի գործողությունները և մշակել բարեփոխումների փաթեթ, որը պետք է փոխի ոստիկանության ծառայության մշակույթը:

Թե հանրապետականներն ու թե դեմոկրատները այսօր ճնշման տակ են կարգուկանոնը վերականգնելու հարցում: Փողոցներում խաղաղության վերականգման հարցը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Facebook Forum

XS
SM
MD
LG