Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում բախումների և բողոքի ցույցերի պատճառներները 


Բռնության և թալանի պատկերները գերակշռում էին վերջին օրերի ԱՄՆ-ից եկող լրահոսը: ԱՄՆ-ում անցնում են զանգվածային բողոքի ցույցերռասիզմի դեմ, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով և բռնությամբ

Ջորջ Ֆլոյդի եղբայրն այցելել էր Միննեապոլիսի այն վայրը, ուր ոստիկանը ծնկով սեղմել էր նրա եղբոր պարանոցը, որի արդյունքում Ֆլոյդը մահացավ: Այստեղ նա միսնության, խաղաղության և հանդարտության կոչ արեց համատարած անկարգությունների ֆոնին, որոնք բռնկվել են Ֆլոյդի մահից հետո:

ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ ռասիզմի`հանգեցնելով բախումների ոստիկանությանհետ: Ցուցարարները պնդում են, որ իրենց արդարադատության կոչերը խեղդվում են բռնության միջոցով:

Սկզբում զանգվածային ցույցերը խաղաղ բնույթի էին, սակայն աստիճանաբար դրանք վերածվեցին քաոսի` ուղեկցվելով բռնությամբ, բախումներով, թալանով ու վանդալիզմի դեպքերով:

Չնայած դրան, ցույցերի զգալի մասը երկրի տարբեր նահանգներում շարունակում են կրել խաղաղ բնույթը:

՛՛Սևամոթներն այս երկրում երբեք չեն ունեցել հավասար պաշտպանվածություն օրենքով՛՛,- ասում է ցուցարար Մարիան:

Շատերն աջակցում են ցույցի մասնակիցներին առանց մասնակցելու դրանց: Թեքսասից փաստաբան Մեթ Մանինգը իրավաբանական օգնություն է ցուցաբերում ձերբակալված ցուցարարներին: Նա ցանկանում է, որ իր որդին տեսնի, թե ինչպես է իր հայրը, օգտագործելով իր մասնագիտական ունակությունները, օժաջակում այս շարժմանը:

՛՛Քաղաքացիական շարժումների ընթացքում մարդիկ աջակցել են դրանց իրենց հնարավորությունների չափով: Որպես փաստաբան ցանկանում եմ վստահ լինել, որ կյանքիս վերջին օրերին համոզված կլինեմ, որ արել եմ հնարավորինը մարդկանց օգնելու համար՛՛,- ասում է նա:

Չնայած խաղաղ ցուցարարները փորձում են հասցնել իրենց ուղերձը հանրությանը, շատերի կարծիքով տարիների բռնաճնշումներն ու կուտակված դժգոհությունը հանգեցրեց նման զարգացումների: Վերջիններս խնդիրները որակում են համակարգային՝ կոչ անելով ուշադրություն դարձնել աֆրոամերիկացի համայնքի կրթության, բարեկեցության և սոցիալական այլ խնդիրներին, որոնց վերացմամբ հնարավոր կլինի արդյուքի հասնել:

Սակայն այս համակարգային խնդիրների վերացումը պահանջում է ժամանակ: Ըստ քննադատների՝ իրավապահների բռնությունն ընդդեմ խաղաղ ցուցարարների՝ նախագահ Թրամփի այցը եկեղեցի ապահովելու համար, որևէ կերպ չի նպաստում արդարության ու փոխըմբռման հաստատմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG