Բայդենի ելույթի հատվածները հրապարակվել էին նախապես: Ֆիլադելֆիան, ուր նա հանդես եկավ ելույթով, վերջին օրերին դարձել էրբողոքի ցույցերի ու բռնության կենտրոններից մեկը: Բայդենը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը ցույցերին, մասնավորապես ՝ Սպիտակ տան մոտակայքում գտնվող պատմական եկեղեցում ֆոտոշարք անելու նրա որոշումը այն բանից հետո, երբիրավապահ մարմինները արցունքաբեր գազ են օգտագործել՝ այնտեղ հավաքված ցուցարարներին ցրելու համար:
Երբ խաղաղ ցուցարարներին հրամայվում է ցրվել Սպիտակ տան մոտից, օգտագործելով արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ, որպեսզի նախագահը լուսանկարվի ազնվական եկեղեցում, կարող ենք ներողամիտ լինել ինքներս մեր հանդեպ այն մտքի համար, որնախագահին ավելի շատ հետաքրքրում է իշխանությունը, քան սկզբունքները, ասել է Բայդենն իր խոսքում:
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը, որի պատճառով բռնկվեցին բողոքի ցույցերը, Բայդենը որակեց սթափվելու պահ: «Ես ձեզխոստանում եմ, որ չեմ շահարկի վախը և հակասությունը: Ես դեմ եմ ատելության», - ասում է Բայդենը:
Իր խոսքում նախկին փոխնախագահը ձգտում է հավասարակշռություն հաստատել հասարակության մեջ՝ հանրային զայրույթի և բռնությունների դատապարտման միջև:
Բայդենը առաջին անգամ հեռացավ Դելավեերում գտնվող իր տնից, ուր նա գտնվում էր մարտի կեսերից կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Facebook Forum