Մատչելի հղումներ

Բացվում են Կալիֆորնիայի ռեստորանները


ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի 58 մարզերից 54-ում թույլատրվել է վերաբացել ռեստորանները:

Լոս Անջելեսից հիսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանթինգթոն Բիչ քաղաքն ամեն տարի ընդունում է մի քանի միլիոն զբոսաշրջիկ: Դրա արդյունքում է այստեղ գործում 600 ռեստորան: Հիմա մարդիկ ուրախ են, որ նաեւ ռեստորանների վերաբացման եղանակով է կյանքը վերադառնում այս քաղաք:

Հիվանդության տարածման արագության անկման փաստն է թույլ տվել կայացնել ռեստորանները վերաբացելու մասին որոշումներ: Սակայն, դրանից ոգեւորված, շատերն այսօր մոռանում են սոցիալական հեռավորության կարեւորությունը:

Դա մտահոգում է շատերին, որոնք բողոքում են նման պահվածքի դեմ: Մի մասն էլ ասում է, թե նրանք, ովքեր շատ են վախենում կորոնավիրուսից, թող շարունակեն մնալ տանը: Այս կարծիքին է նաեւ Պաղեստինում ծնված Չարլի Զաբլահը, որը, անտեսելով նահանգապետ Գեյվին Նյուսոմի հրամանը, հրաժարվել էր սահմանափակումների ընթացքում փակել իր ռեստորանը:

Իսկ այն ռեստորանները, որոնք հարգել են սահմանափակումների մասին հրահանգը, գուցե ինչ որ չափով տուժեն նաեւ հրահանգն այլ ռեստորանների կողմից անտեսվելու փաստից:

Ինչպես ‘’Դյուք’’ ռեստորանի վարիչ Բրեթ Բարնսն է ասում, ինքը նախկինում այդ ռեստորանները երբեք այդքան մարդաշատ չի տեսել: ‘’Եվ դա կարող է մեր բիզնեսին նկատելիորեն վնասել’’, ասում է նա:

Նոր կարգադրության համաձայն, ռեստորանները պետք է սպասարկեն իրենց կարողության կեսի չափով: Այդ հարցում քաղաքապետարանը խոստացել է աջակցել:

Ինչպես քաղաքային խորհրդի անդամ Մայք Փոուսին է ասում, իրենք թույլատրել են ավելացնել բացօթյա հատվածում սեղանների թիվը, որպեսզի ռեստորանները նման կերպ կրճատեն կորուստները:

Իսկ Հանթինգթոն Բիչ քաղաքի կենտրոնական փողոցը ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին կփակվի ավթոմեքենաների համար, որպեսզի ռեստորանները փողոցը գրավեն իրենց սեղաններով:

XS
SM
MD
LG