Մատչելի հղումներ

Բախումներ ոստիկանության հետ Կոլումբուսում և Լուիսվիլում


Բախումների պատճառը աֆրոամերիկացիներ Ջորջ Ֆլոյդի և Բրեոն Թեյլորի սպանությունն է ոստիկանության գործողությունների ժամանակ

Օհայոյի Կոլումբուս քաղաքում ընթացող խաղաղ բողոքի ցույցը շուտով ստացավ բռնի բնույթ, կոտրվեցին քաղաքի կենտրոնում տեղակայված պետական օրենսդիր մարմնի և շրջայկայքի խանութների պատուհանները:

Ըստ տեղական Columbus Dispatch-ի հինգշաբթի երեկոյան մոտ 400 մարդուց բաղկացած մի խումբ բախվել է ոստիկանության հետ մի քանի ժամով փակելով նահանգի մայրաքաղաքի կենտրոնի խաչմերուկը:

Սկզբում հավաքը ընթանում էր խաղաղ, բայց հետո լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ ցուցարարները սկսեցին տարբեր իրեր, այդ թվում ջրի շշեր նետել ոստիկանության ուղղությամբ: Նրանք, իրենց հերթին, արցունքաբեր գազ կիրառեցին ցուցարարների դեմ: Ժամը 9: 45-ին, բախում սկսվեց ցուցարարի և ոստիկանության միջև, հայտնել է WCMH-TV- ն:

Ըստ հեռուստաընկերության, որոշ ցուցարարներ փորձել են մտնել պետական օրենսդիր մարմի շենք հինգշաբթի երեկոյան: Associated Press- ի ստացված տեսանյութում երևում է, որ մարդիկ շենքում պատուհաններ են ջարդում:

Ըստ Columbus Dispatch- ի, այն բանից հետո, երբ ոստիկանությունը հատուկ գազ են օգտագործել ցուցարարների դեմ, վերջիններս ջարդել են South High Street- ի երկայնքով գտնվող շենքերի պատուհանները և ներխուժել խանութներ:

Անկարգությունները սկսվել են նաև Կենտակիում, սակայն այստեղ բողոքի ակցիայի պատճառն էր ավելի վաղ տեղի ունեցած միջադեպը. մարտին ոստիկանությունը գնդակահարել էր աֆրոամերիկացի Բրեոն Թեյլորին Լուիսվիլ քաղաքում:

Առնվազն մեկ մարդ գտնվում է ծանր վիճակում: Հայտնի չէ, թե ով է կրակ բացել: Լուիսվիլի քաղաքապետարանից մի պաշտոնյա «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը տված հաղորդագրության մեջ ասել է, որ ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկը պաշտոնական զենք չի օգտագործել:

Մարտի 13-ին ոստիկանության թմրամիջոցների վերահսկման բաժնի աշխծատակիցները գնդակահարել են շտապօգնության բժիշկ Թեյլորին ՝ ներխուժելով նրա բնակարան: Ոստիկանները պնդում են, որ բնակարան մտնելուց առաջ թակել են դուռը, բայց Քենեթ Ուոքերը, ով ապրում էր Թեյլորի հետ, պնդում է, որ ինքը ոչինչ չի լսել:

Ուոլքերը ևս կրակեց ոստիկաններից մեկի ոտքին և մեղադրվեց սպանության փորձ կատարելու մեջ, բայց այս մեղադրանքը հետագայում հանվեց:

Թեյլորի բնակարանում ոչ մի դեղ չի հայտնաբերվել: Նրա ընտանիքը դատի է տվել ոստիկանությանը, ՀԴԲ-ն հետաքննում է դեպքի հանգամանքները:

Բողոքի ցույցը սկսվել է հինգշաբթի երեկոյան, երբ Մինեսոտա նահանգում արդեն երրորդ օրն է շարունակվում են անկարգություններն ու բախումները ոստիկանության հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG