Մատչելի հղումներ

Կոնգրեսն ընդունում է որոշում` ընդդեմ Չինաստանի


ԱՄՆ-ի Կոնգրեսը չորեքշաբթի օրը քվեարկեց Չինաստանի դեմ դիրքերը կարծրացնելու առաջարկի օգտին` էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ Պեկինի ճնշամիջոցների պատճառով: Կոնգրեսի այս որոշումն, այսպիսով, ավելի է ընդգծում երկու երկրների միջեւ հարաբերությունների սրման փաստը:

Ըստ երկկուսակցական համաձայնության, նախագիծը նախատեսում է պատժամիջոցներ չինացի պաշտոնատար այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Սինջանգի շրջանում ույղուր եւ էթնիկ այլ ժողովուրդների դեմ համատարած հետապնդումների ու կալանվորումների գործում: Չինաստանի այս քաղաքականությունը միջազգային համայնքի կողմից մինչ այժմ մեծապես անտեսվել է` աշխարհում Չինաստանի մեծ ազդեցության պատճառով:

Ներկայացուցիչների պալատում ընդունված որոշումն արդեն հաստատվել է Սենատում եւ ուժի մեջ մտնելու համար պահանջվում է միայն նախագահի ստորագրությունը: Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ մտադիր է այն ստորագրել, երբ Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ աճում է անհամաձայնությունը հատկապես կորոնավիրուսի տարածման ու Հոնկոնգում Պեկինի վարած քաղաքականության պատճառով:

Կոնգրեսը դեռեւս անցյալ տարի էր դատապարտել Սինջանգում Չինաստանի կողմից իրականացվող բռնությունները, որտեղ ձերբակալվել են մոտ մեկ միլիոն մահմեդական ույղուրներ, ղազախներ եւ ղրղըզներ:

Կոնգրեսի նոր որոշումը մեծացնում է ճնշումները հատկապես Չինաստանի Կոմկուսի պաշտոնատար անձանց նկատմամբ:

XS
SM
MD
LG