Ըստ The Associated Press և NORC Center for Public Affairs Research հաստատության համատեղ հարցման արդյուքների՝ հարցվողների 49 տոկոսը համաձայն են պատվաստվել, 31 տոկոսը վստահ չեն, 20 տոկոսը կտրականապես դեմ են պատվաստմանը:
Մասնգետների վկայությամբ այս թվերը փաստում են պատվաստման կողմնակի ազդեցությունների շուրջ առկա անորոշության մասին հանրության համար: Այս հարցի շուրջ, մասնագետների պնդմամբ, շրջանառվում են բազմաթիվ միֆեր և դավադրության տեսություններ: Սակայն մարդկանց մտահոգությունները կապված են պատվաստանյութի ստեղծման և փորձարկման կարճ ժամանակահատվածի հետ, որի ընթացքում կողմնակի ազդեցությունը կարող է չբացահայտվել:
Սակայն շատերը հավաստում են որ կպատվաստվեն և դիտարկում դա որպես իրենց անվտանգության գրավական:
Հարցվողների 72 տոկոսը նշում է, որ առանց պատվաստանյութի անհնար է վերադարձը բնականոն կյանքի: 60 տարեկան և բարձր տարիքի մարդկանց 67 տոկոսը համաձայն է պատվաստման, մինչդեռ երիտասարդների միայն 40 տոկոսն է համաձայն պատվաստվել:
Պատվտվելու հարցն ուղղվել է նաև ռասայական տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Ըստ հարցման արդյուքների՝ աֆրոամերիկացիների 25 տոկոսն ու լատինամերիկացիների 37 տոկոսն է համաձայն պատվաստվել, ի տարբերություն սպիտակների 56 տոկոսի: Հարցման մասնակիցների 42 տոկոսը, ովքեր դեմ են պատվաստման, ունեն մտավախություն, որ դրա միջոցով կարող են հիվանդանալ կորոնավիրուսով: Պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունները սակայն կտրականապես հավաստիացնում են որ պատվաստման միջոցով COVID-19 ով հիվանդանաը բացառվում է:
Facebook Forum