Մատչելի հղումներ

‘’Ատլանտիս’’-ի վերջին թռիչքից մոտ մեկ տասնամյակ անց տիեզերք կթռչի Space X-ի տիեզերանավը


Երբ շաթըլ տիպի, այսինքն հետ վերադառնալու կարողությամբ ‘’Ատլանտիս’’ տիեզերանավը վերջին անգամ իր ուղեւորությունը կատարեց դեպի տիեզերք 2011 թվականի հուսիլի 8-ին, այն վարում էր ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Դագ Հարլին: Այսօր մոտ մեկ տասնամյակ անց Հարլին լինելու է ‘’Սպեյս Էքս’’-ի նոր տիեզերանավի երկու տիեզերագնացներից մեկը, երբ այն դեպի երկրի ուղեծիր ուղեւորվի մայիսի 27-ին:

Փորձարկող օդաչուներ, ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ, բանակի նախկին գնդապետ Դագ Հարլին եւ ԱՄՆ-ի օդային ուժերի գնդապետ Բոբ Բենքենը սովորել են միասին, եղել են լավ ընկերներ: Երկուսն էլ ամուսնացել են վետերան տիեզերագնացների հետ:

Նոր թռիչքը նրանք իրականացնելու են այնտեղից, որտեղ վերջին անգամ վայրէջք էր կատարել ‘’Ատլանտիս’’-ը:

Այս թռիչքի ու վայրէջքի պատասխանատուն լինելու է Հարլին:

Բենքենը, որը մասնագիտությամբ մեխանիկ ճարտարագետ է եւ անցյալում վեց անգամ դուրս է եկել բաց տիեզերք, հետեւելու է տիեզերանավի ընթացքին ու կառավարելու է տիեզերակային կցման աշխատանքը:

53-ամյա Հարլին եւ 49-ամյա Բենքենն ամուսնացել են ՆԱՍԱ-ի 2000 թվականի տիեզերագնացների դասընթացներին մասնակցած Քերըն Նայբըրգի եւ Մեգան ՄըքԱրթուրի հետ: Նրանք յուրաքանչյուրն ունեն մեկական տղա, տասը եւ վեց տարեկան:

Ճիշտ է, SpaceX-ի Dragon տիեզերանավի անձնակազմի խցիկը եւ դրա անջատման համակարգն արդեն մի քանի անգամ փորձարկվել են խրտվիլակների միջոցով, բայց դրանց անվտանգության հարյուրտոկոսանոց երաշխիքներ որեւէ մեկը տալ չի կարող: Դա ասում է տիեզերագնացության փորձը:

Սակայն պետք է հավատալ, որ ամեն ինչ սարքին կլինի ու թռիչքն էլ կիրականացվի կարգին ու անվտանգ: Թռիչք, որն ԱՄՆ-ում առաջինն է տասնամյա ընդմիջումից հետո: Թռիչք, որն այս անգամ իրականացվում է ոչ թե ՆԱՍԱ-ի, այլ մասնավոր ընկերության կողմից:

XS
SM
MD
LG