Մատչելի հղումներ

Կիբերհարձակումները` կորոնավիրուսի պայմաններում


ամաշխարհային համաճարակի այս օրերին մեծ թափ են առնում կիբերհարձակումները, եւ աշխարհի մի շարք երկրներ միմյանց են մեղադրում նման պայքար մղելու մեջ:

Օրինակ Իսրայելը հայտարարում է, թե Իրանի կողմից իսրայելյան հարյուրավոր կայքեր են ենթարկվել հաքերային հարձակումների: Ըստ նույն հայտարարությունների, այդ կայքերը փոխարինվել են եբրայերեն ու անգլերեն լեզուներով գրված նախազգուշացումներով այն մասին, որ ‘’սկսվել է Իսրայելի ոչնչացման գործընթացը’’: Մինչ այդ, ըստ Իսրայելի մեղադրանքների, Իրանը կիբերհաձակում էր իրականացրել ընդդեմ Իսրայելի ջրային ռեսուրսների գործակալության, որից հետո, ըստ հակառակ կողմի մեղադրանքների, Իսրայելն իրականացրել էր հարձակում ընդդեմ Իրանի Բանդար Աբասի օդանավակայանի:

Իսրայելն արդեն երկար տարիներ է համարվում կիբերանվտանգության հարցերով առաջատար պետություն: Այս երկրի բանակում լավ մարզված հազարավոր զինծառայողներ են աշխատում հետախուզական եւ կիբեր ոլորտներում, որից հետո աշխատանքը շարունակում են քաղաքացիական ընկերություններում:

Իսրայելի ‘’Չեքփոինթ’’ ընկերությունը, որն աշխարհում կիբերանվտանգության առաջնային ընկերությունն է, հիմնադրվել է երեք անձանց կողմից, որոնք բանակում ծառայել են միասին: Այս ընկերությունը վերջերս հայտնաբերեց Չինաստանի կողմից իրականացվող լայնածավալ լրտեսական մի գործողություն: ‘’Նաիկոն’’ անվանումը կրող գործողությունը հաքերային հարձակումներ էր գործում ընդդեմ ամբողջ հարավարեւելյան Ասիայի պետական գործակալությունների:

Չինաստանի պետության կողմից հովանավորվող հաքերներին նաեւ քննադատում են ԱՄՆ-ից տեղեկություններ որսալու փորձերի մեջ: Վերջին փորձերը առնչվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետազոտություններին: Չինաստանն իհարկե, հերքում է մեղադրանքները:

Այս օրերին նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հայտնում իր համակարգիչների դեմ հաքերային հարձակումների թվի կրկնակի աճի մասին: Այն նաեւ նախազգուշացնում է, որ կիբերհաձակումներն ամբողջ աշխարհում կարող են նկատելիորեն աճել, երբ աշխարհը զբաղված է կորոնավիրուսի պատվաստանյութ հայտնաբերելու աշխատանքներով:

XS
SM
MD
LG