Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփն ասել է, որ «կշրջանցի» այն նահանգապետերին, ովքեր հավատքի կենտրոնները «էական» չեն համարի


ԱՄՆ-ում հավատքի կենտրոնների մեծ մասը փակել են դռներն ու իրենց ծառայություններեն են մատուցում համացանցի միջոցով: ԱՄՆ-ի Եկեղեցիների ազգային խորհուրդն էլ իր հերթին զգուշացրել է, որ ժամանակից շուտ վերաբացվելը կարող է մահացու հետևանքներ ունենալ:

Նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, ուրբաթ օրը բոլոր նահանգապետերին հորդորել է վերաբացել հավատքի կենտրոնները՝ դրանք որակավորելով որպես «էական» համաճարակի պայմաններում: Նա սպառնացել է, որ կշրջանցի ցանկացած նահանգապետի, ով կշարունակի հավատքի կենտրոնները փակ պահել:

«Որոշ նահանգապետեր էական են որակել ալկոհոլի խանութներն ու աբորտի կլինիկաները, սակայն ոչ եկեղեցիներն ու այլ հավատքի կենտրոնները: Դա ճիշտ չէ»,-ասել է նախագահը:

Պարզ չէ, թե արդյոք Թրամփը օրինական իրավունք ունի նահանգապետերին այս հարցում թելադրելու: Սակայն նա ասել է, որ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին հրահանգել է ցուցումներ հրապարակել հավատքի կենտրոնների ախտահանման և ծառայությունների մատուցման փոփոխությունների վերաբերյալ:

XS
SM
MD
LG