Թաիլանդի գիտնականները սկսել են կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստանյութի փորձարկումներ կապիկների վրա:
Անկախ հետազոտական խումբը շաբաթ օրը փորձերն իրականացրել է երկարապոչ 13 մակակիների վրա: Ավելի ուշ այդ կապիկներին կվարակեն վիրուսով, որից հետո նրանց օրգանիզմում կիրականացվեն հակամարմինների մակարդակը չափելու գործողություններ, հասկանալու համար, թե արդյոք պատվաստանյութը տվել է օգուտ, թե ոչ:
Կենդանիներին եկող երեք ամիսների ընթացում կտան եւս երկու չափաբաժիններ:
Խմբի գիտնականներն ասում են, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու այս գործընթացը կլինի շատ ավելի էժան, քանի որ իրենք օգտագործում են տեխնոլոգիական իրենց միջոցները:
Թաիլանդում այս պահին իրականացվում են պատվաստանյութի հայտնաբերման մի շարք նախագծեր` համագործակցելով Չինաստանի ու Միացյալ Նահանգների հետազոտական խմբերի հետ:
Աշխարհում այս պահին մի շարք երկրներում են իրականացվում նմանատիպ փորձեր: Որոշ դեպքերում արդեն սկսել են փորձեր մարդկանց շրջանում: