Մատչելի հղումներ

Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր տաճարը


Ավարտին են մոտենում Մոսկվայի մոտակայքում Հայրենասիրության զբոսայգում հսկա մի տաճարի շինարարական աշխատաքները: Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր տաճարը, որը լինելու է նաեւ թանգարան, կառուցվում է ի պատիվ զինված ուժերի եւ փորձում է խորհրդանշել եկեղեցի-պետություն հարաբերությունները: Սակայն շատերն են դրա հեղինակներին քննադատում հայրենասիրությունը որպես զենքի քարոզչություն կիրառելու համար:

Հակասություններ այս եկեղեցու շուրջ առաջ է եկել դեռեւս դրա շինարարությունը սկսվելուց ի վեր: Նույնիսկ Ռուսական Ուղղափառ եկեղեցու ղեկավարության շրջանում կան աստվածաբաններ, որոնք չեն ընդունում այս եկեղեցու իմաստը:

Քրիստոնեական տաճարի կառուցման հարցը դարձավ քննարկումների ու բանավեճերի մեծ առարկա հատկապես այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ այստեղ լինելու են նաեւ Իոսիֆ Ստալինի, ինչպես նաեւ`2014 թվականին Ղրիմը բռնակցելու գործողություններին մասնակցած ռուս զինվորականների խճանկարային պատկերները: Եվ քննադատներից շատերն են ասում, որ դրանք որեւէ առնչություն չունեն Աստծո հետ:

‘’Այս ամենն օգտագործվում է պետական քարոզչության ու գաղափարախոսության նպատակներով: Եվ ես ինքս ինձ զգում եմ մի տարօրինակ իրավիճակում, երբ մուտք եմ գործում այստեղ երկնքին մոտ գտնվելու համար, եւ հանկարծ աչքերս վեր բարձրացնելով, տեսնում եմ խորհրդային խորհրդանիշները, օրինակ մեծաթիվ մարդկանց սպանած մեկի պարգեւատրելու մասին նկարները’’, ասում է Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւրականներից Անդրեյ Կուրայովը:

Ի դեպ, նախնական գծագրում կար նաեւ Պուտինի խճանկարը: Սակայն հասարակական ուժեղ ճնշման ներքո հանվեցին ե՛ւ Պուտինի ե՛ւ Ստալինի հատվածները:

Ինչպես եկեղեցին է հայտնում, այս տաճարը կառուցում են մասնավոր նվիրատվություններով: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն նախարարությունը պետական հատկացումներ է կատարել այս շինարարության համար:

Եկեղեցու օծումը տեղի ունեցավ նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության հաղթանակի 75-րդ տարեդարձի օրը: Սակայն տոնակատարությունները եւ եկեղեցին մնացին ստվերի տակ, անտեսանելի թշնամի դարձած կորոնավիրուսի տարածման պատճառով:

XS
SM
MD
LG