Մատչելի հղումներ

Բայդընն ուզում է իմանալ, թե որտեղ են ծախսվել կորոնավիրուսի համար նախատեսված գումարները


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածուի հավակնորդ Ջո Բայդըն երեքշաբթի օրն ասել է, թե USA Today օրաթերթում դեռեւս հունվար ամսին է ինքը գրել, որ Միացյալ Նահանգները կանգնած է համաճարակի վտանգի առեւ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփն անտեսել է այն:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Բայդընը նաեւ ասել է, որ եթե ինքն ընտրվի նախագահի պաշտոնում, կնշանակի գլխավոր տեսուչ` հանձնարարելով նրան պարզել, թե որտեղ են ծախսվել կորոնավիրուսի համար հատկացված օգնության գումարները: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ է պաշտոնից ազատել Պեդտեպարտամենտի գլխավոր տեսուչ Ստիվ Լինիքին:

Թարա Ռիիդի մասին տրված հարցին ի պատասխան, Բայդընն ասել է, թե ինքը չի դիտել Ռիիդի հարցազրույցը: Հիշեցնենք, որ վերջինս Բայդընին մեղադրում է 1990-ականներին իր նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:

‘’Յուրաքանչյուր կին պիտի լինի ճշմարտախոս’’, ասել է Բայդընն ու ավելացրել, ‘’Ինչ վերաբերում է Ռիիդին, ապա նման բան երբեք ու երբեք տեղի չի ունեցել’’:

XS
SM
MD
LG