Գիր Փեդերսենի նման հայտարարությունը առաջին հրապարակային կոչն է հակամարտության հակառակ կողմերում գտնվող տերություններին: Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հիմնական դաշնակիցն է:
Փեդերսենը հավելել է նաև, որ Սիրիայի պատերազմող հակառակորդ կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները Ժնևում իրենց երկրի ապագայի շուրջ, երբ կթուլացվեն COVID-19-ի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումները:
Նա մտավախություն հայտնեց, որ լարվածության այսօրվա նվազմանը կարող է հաջորդել լայնամասշտաբ սրում և կոչ արեց քայլեր ձեռնարկել գերիների, առևանգվածների և անհայտ կորածների հարցում, որպես պատերազմող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցներ:
Facebook Forum