Մատչելի հղումներ

Ինչ պիտի անի Ամերիկան տնտեսությանը զարկ տալու համար


ԱՄՆ-ում ձեռնարկությունները սկսում են աստիճանաբար վերաբացվել: Այս ընթացքում դեմոկրատակատ մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատն ընդունում է համավարակից տուժած ազգաբնակչությանը եւս 3 տրիլիոն դոլար հատկացնելու մասին որոշում, մի բան, ինչը հանրապետականները համարում են նախընտրական այս տարում դեմոկրատների պայքարի ձեւ:

Հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմի խոսքերով, գումարի չափը, ծախսելու ձեւը եւ մյուս հանգամանքները թույլ չեն տա, որ Սենատը հաստատի բանաձեւը:

Այս գումարի մեջ են մտնում ուսանողական պարտքերը, առաջնագծի բուժաշխատողների ֆինանսական օժանդակությունը, տնային վարձերը: Որոշումը, ընդունվելու դեպքում, կարող է գումարներ հատկացնել նաեւ առանց փաստաթղթերի այստեղ աշխատող անձանց, եթե նրանք լրացնեն հարկային փաստաթղթերը:

Տնտեսությանը զարկ տալու նոր մի փաթեթ է հարկավոր, ասում է սենատոր Բերնի Սանդերսը, երբ ասում է նա, կան մարդիկ, ովքեր վարակված լինելով կորոնավիրուսով, չունեն կլինիկա հաճախելու հնարավորություն: Նրա խոսքերով, Սենատը պետք է բարեփոխի ներկա օրենսդրությունը, օգնելու համար ներկայումս չաշտախող ամերիկացիներին:

Սպիտակ տան առեւտրային հարցերով խորհրդական Փիթըր Նավարոն ասում է, թե նախագահ Թրամփն ունի տնտեսությանը զարկ տալու հարցում այլ մոտեցումներ: ‘’Կենտրոնանալու ենք աշխատատեղերը տուն վերադարձնելու, դեղագործական ընկերություններն այստեղ վերահաստատելու, բժշկական պարագաների ու սարքավորումների արտադրության ցանցերը հայրենիք վերադարձնելու վրա, ինչի արդյունքում կունենանք լավ տնտեսություն եւ ազգային անվտանգություն’’, ասել է նա:

Իսկ քանի դեռ օգնության նոր փաթեթը չի դրվել Սենատի քննարկումներում, Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսին ասում է, թե պատրաստ են մինչ այդ բանակցել հանրապետականների հետ:

XS
SM
MD
LG