Մատչելի հղումներ

Բացել, թե՞ չվերաբացել երկիրը. ԱՄՆ-ի քաղաքական դաշտի թիվ մեկ հարցը


ԱՄՆ-ում շարունակվում են քննարկումները երկրի վերաբացման հարցի շուրջ: Ամերիկացի օրենսդիրները առողջապահության ոլորտի առաջադեմ մասնագետների հետ քննարկում են, թե արդյոք երկիրն ունի բավականաչափ ներուժ բաց պայմանների համար

ԱՄՆ-ում որոշ նահանգներ մեղմացնում են սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Դրան զուգահեռ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացնում են ժամանկից շուտ վերաբացման վտանգների մասին:

՛՛Եթե որոշ քաղաքներ, նահանգներ, տարածքներ բացվեն ժամանակից շուտ ու առանց համապատասխան կարողության արդյունավետ հակազդելու հարցում, ապա իմ մտահոգությունն է, որ կարող ենք ականատես լինել վարակի նոր օջախների բռնկմանը, որը կհանգեցնի նոր համավարակի ՛՛,- հայտարարել է Էնթոնի Ֆաուչին:

Չնայած վերջին շրջանի մի շարք բողոքի ցույցերի ընդդեմ հատուկ դրության պահպանմանը՝ մի շարք օրենսդիրներ շարունակում են աշխատել հեռավար ռեժիմով: Բացի այդ, դիմակ կրել-չկրելու հարցը դարձել է քաղաքական դիրքրորոշման դրսևորման ձև:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին շարունակում է պնդել երկրի վերաբացման անհրաժեշտության մասին: Նախագահը շեշտում է՝ ԱՄՆ աշխարհում ամենաշատ թեստավորում անցկացրած երկիրն է:

Վերաբացման հարցը հատկապես արդիական է տնտեսական ճգնաժամի տեսանկյունից: Երկրում գործազրկությունը հասել է վերջին հարյուր տավա ընթացքում ամենաբարձր ցուցանիշի: Հանրապետական օրենսդիրները սակայն չեն շտապում աջակցության նոր փաթեթ ընդունելու հարցում:

՛՛Այժմ հետևում ենք տրամադրված օգնության արդյուքներին: Մենք ազգային պարտքն ավելացրել ենք մոտ 3 տրիլիոն դոլարով , ուստի անհրաժեշտ է գնահատել դրա արդյունավետությունը նախքան առաջ շարժվելը՛՛,- ասում է ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը:

Սակայն դեմոկրատներն այլ կարծիքի են ու պնդում են, որ անհրաժեշտ է օգնության նոր փաթեթ տրամադրել բնակչությանը՝ ամերիկյան տնտեսությունը աշխուժացնելու համար:

«Մենք այժմ պետք է ավելի լայն մտածենք մեր ժողովրդի մասին, հակառակ դեպքում կլինեն նոր զոհեր և կորուստներ: Ամենամեծ գինն ենք վճարելու անգործության դեպքում»,- նշում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Դեմոկրատներն այս շաբաթվա վերջին նախատեսում են անցկացնել Ներկայացուցիչների պալատում իրենց նախագծած 3 տրիլիոն դոլարի օգնության նոր փաթեթը, որը սակայն զրոյական շանսեր ունի անցնելու հանրապետական մեծամասնություն ունեցող ԱՄՆ Սենատում:

Facebook Forum

XS
SM
MD
LG