Մատչելի հղումներ

Պոմպեոյի ութ ժամանոց այցն Իսրայել


Պոմպեոն ժամանել է Իսրայել չորեքշաբթի օրը մեկօրյա այցով, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և վերջինիս կոալիցիոն գործընկեր Բենի Գանցի հետ

Նախքան այցը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել էր, որ այցի ընթացքում քննարկվող թեմաներից են գլոբալ համաճարակն ու Իրանի հետ լարված հարաբերությունները տարածաշրջանում:

Իսրայելում ԱՄՆ - ի դեսպանը ներկա չէր Պոմպեոյի ժամանմանը, քանի որ վատառողջ էր, և բժիշկների խորհրդով չէր եկել օդանավակայան: ԱՄՆ պետքարտուղարությունը, սակայն, հայտարարել է, որ նրա կորոնավիրոսի թեստը տվել է բացասական արդյունք: Իր հերթին Պոմպեոն ժամանման պահին իջել է ինքնաթիռից բժշկական դիմակով:

Բենյամին Նեթանյուհուի հետ հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատեցին, որ քննարկելու են համավարակի ու Իրանի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև Իսրայելի ձևավորվող կոալիցիոն կառավարության հետ կապված հարցեր: Իր ողջույնի խոսքում Նեթանյահուն շեշտել է՝ ''ութ ժամանոց այս այցը վկայում է մեր դաշինքի ամրության մասին'': Ոչ Նեթանյահուն և ոչ էլ Պոմպեոն սակայն չեն անդրադարձել օրերս Հորդանան գետի արևմտյան ափի տարածքում տեղի ունեցած բռնության միջադեպին: Ըստ պաղեստինյան կողմի, 15 ամյա մի պաղեստինցի է սպանվել Հեբրոն քաղաքի մոտ իսրայելական զինվորականների հետ բախման արդյունքում:

Չորեքշաբթի օրն ավելի ուիշ պետքարտուղար Պոմպեոն հանդիպեց նաև Նեթանյահուի կոալիցիոն գործընկեր Բենի Գանցի եւ երկրի ապագա արտգործնախարար, զինված ուժերի պաշտոնաթող հրամանատար Գաբի Աշքենազայի հետ

Facebook Forum

XS
SM
MD
LG