Մատչելի հղումներ

Նյու Յորքը` կորոնավիրուսի հարվածից ուշագնացութան վիճակում


ԱՄՆ-ում կորոնավիրուսի էպիկենտրոնի վերածված Նյու Յորք քաղաքում վարակը խլել է մարդկային 20 հազար կյանք, ավերել տնտեսությունը, հարյուր հազարավոր մարդկանց` զրկել աշխատանքից: Ութ միլիոն ազգաբնակչություն ունեցող քաղաքի փողոցներն այսօր գրեթե ամայի են, եւ այս վիճակն է այստեղ արդեն երկու ամիս:

Մանհեթենի դատարկ փողոցները, նստարանները, մարգագետիններն այսօր օգտագործում են փոքրաթիվ մարդիկ: Փակված խանութները, հաստատությունների ամայացած երկնաքերերը եւ գրեթե դատարկ մետրոն կարծես ամենօրյա հիշեցում լինեն Նյու Յորքի նախկին ու ներկա վիճակների տարբերության մասին:

Մարտի վերջից փողոցների ծանրաբեռնվածությունը նվազել է 90 տոկոսով: Գրեթե ամայի են հայտնի Չայնաթաունը` Չինական թաղամասը եւ Փենսիլվանիայի կայարանը, փակ են Բրոդուեյի թատրոնները: Չկան զբոսաշրջիկներ:

Այս վիճակն այստեղ կշարունակվի առնվազն մինչեւ եկող ամիս: Այս մասին է ասել նահանգապետ Քուոմոն` ակնկալելով, որ քաղաքի երեք թաղամասերում տնտեսությունն աստիճանաբար կվերաբացվի հաջորդ ամիս:

Թայմ սքուերը` Ժամանակի հրապարակը, որը համարվում է Նյու Յորքի խորհրդանիշներից մեկը, այսօր դարձել է անշարժացած մի քաղաքի խորհրդանիշ:

XS
SM
MD
LG