Մատչելի հղումներ

Կհրապարակվեն արդյո՞ք Թրամփի հարկային հայտարարագրերը


ԱՄՆ նախագահը բողոքարկել է Գերագույն դատարանին իր հարկային և ֆինանսական փաստաթղթերի հրապարակման պահանջը

Երեքշաբթի օրը ԱՄՆ Գերագույն դատարանը անդրադառնում է նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական և հարկային փաստաթղթերի հրապարակման պահանջով բողոքարկման հայցին: Այն կլսի երեք ստորադաս դատարանների որոշումները բողոքարկող փաստարկներ:

Թրամփը դատարանում բողոքարկել է անցյալ տարվա դատարանի որոշումը, ըստ որի Ներկայացուցիչների պալատի մի շարք հանձնաժողովների և Նյու Յորքի շրջանային դատախազության հայցով, «Մազարս» հաշվապահական ընկերությունը և Deutsche Bank- ն ու Capital One բանկերը պետք է տրամադրեն նախագահի ֆինանսական հաշվետվությունները:

Թրամփը չի ցանկանում հրապարակել իր անձնական և կորպորատիվ տեղեկությունները և հետ է կանգնել երկար տարիների այն ավանդույթից, ըստ որի նախագահի թեկնածուները հրապարակում են իրենց հարկային հայտարարագրերը: Ստորին դատարանները վճիռ կայացրեցին Թրամփի դեմ, բայց տվյալները մնում են գաղտնի, քանի դեռ Գերագույն դատարանը չի ուսումնասիրել բողոքարկումը:

Հայցերը վերաբերում էին Կոնգրեսի հետաքննություններին անօրինական բանկային գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոենի կողմից կատարված երկու կանանց վճարումներին, որոնք պնդում են, որ սեռական հարաբերություններ են ունեցել նախագահի հետ:

Գերագույն դատարանի դատավորները պետք է որոշեն, թե արդյոք Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովները իրավասու են հայցեր ուղարկել երրորդ անձի՝ այս դեպքում՝ նախագահի անձնական տվյալները ստանալու համար:

Թրամփի փաստաբանները պնդում են, որ օրենսդիրները պետք է ապահովեն օրինական և իրավական հիմնավորում նախագահից ֆինանսական տեղեկատվություն պահանջելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG