Մատչելի հղումներ

Փորձագետները Թրամփին քննադատում են տնտեսությունը ‘’շուտափույթ’’ վերաբացելու մտադրության համար


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այց է կատարել Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում ‘’Հանիուելի’’ տիեզերական ճամփորդությունների համար նախատեսված պարագաներ արտադրող գործարան, որն այժմ դիմակներ է պատրաստում բուժաշխատողների համար:

Արիզոնան երկրի նախագահական ընտրությունների ժամանակ դառնալու է քաղաքական մրցապայքարի կարեւոր մի ճակատ, եւ այդ պատճառով սահմանափակումների այս ժամանակահատվածում նա որոշեց սակավաթիվ այցերը լրացնել այս մեկով: Իսկ քննադատները հարցականի տակ են դնում կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:

Կենսաբժշկական առաջատար հետազոտությունների և զարգացման գործակալության նախկին տնօրեն Ռիք Բրայթն ասում է, թե ինքը պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ հրաժարվեց գովաբանել Հիդրոքսիքլրորքվինը: Սա վիճահարույց այն դեղամիջոցն է, որ Թրամփը կոչ էր անում կիրառել կովիդ 19 հիվանդությամբ վարակված անձանց բուժելու համար:

Վաշինգտոնի համալսարանի հասարակական առողջապահության դասախոս Լինա Ուենը, քննադատելով այդ դեղամիջոցը գովաբանելու Թրամփի հայտարարություններն, ասում է, ‘’Շատ մտահոգիչ կլիներ, եթե գիտնականներն ու բժիշկները, ինչպես նաեւ դաշնային կառավարությունն ի վիճակի չլինեին իրենց առաջարկությունները հենել գիտության ու փաստերի վրա’’:

Քննադատության է արժանանում Թրամփը նաեւ այն բանի համար, որ փորձում է շուտափույթ վերաբացել տնտեսությունը: Ուզում է, որ նահանգային կառավարությունները վերաբացեն իրենց տնտեսությունները ու ցույց տալիս այդ պահանջով փողոցներ դուրս եկած ցուցարարների նկատմամբ իր աջակցությունը: Եվ սա չնայած կորոնավիրուսի հետ կապված մահացությունների թվի աճ կանխատեսող զեկույցներին, որոնց համաձայն ԱՄՆ-ում ամեն օր մահացությունների թիվը կարող է հասնել 3000-ի, այսինքն ներկա ցուցանիշից կրկնակի անգամ ավելի:

Նա երեքշաբթի օրը նույնիսկ հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող հատուկ հանձնարարություններով խումբը ցրելու մտադրության մասին: Սակայն չորեքշաբթի օրը ինչ-ինչ պատճառներով փոխեց մտադրությունն ու հայտարարեց, որ այդ խմբի աշխատանքները երկարաձգվում են անժամկետ:

XS
SM
MD
LG