Մատչելի հղումներ

Կյանքը Նյու Յորքում՝ համավարակի պայմաններում


Երկուշաբթի օրը ականատեսների վկայությամբ Նյու Յորքի Մետրոպոլիտենի տրանսպորտային գործակալության աշխատակիցները ախտահանում էին գնացքները

Նյու Յորքի մետրոն քաղաքի կարևորագույն տրանսպորտային միջոցներից է, որին ապավինում են նյույորքցիներն ու քաղաքի այցելուները: Հայտնի է, որ քաղաքային իշխանությունները կանգնեցրել են մետրոյի գիշերային աշխատանքը՝ գնացքները կորոնավիրուսի վտանգից ախտահանելու համար:

Այսուհետ մետրոն մասնակիորեն կփակվի առավոտյան 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, որպեսզի թույլ տա անձնակազմին ամեն երեկո վարակազերծել գնացքները: Դրա մասին անցած շաբաթ հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: Նա նշեց, որ քաղաքի ավտոբուսները նույնպես ենթարկվելու են սանմաքրման ամեն երեկո:

Հիշեցնենք, որ Նյու Յորքը հայտնվել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոնում: Քաղաքում գրանցվել է ավելի քան 25 հազար մահվան դեպք կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր հիվանդների թիվն ավելի քան 325 հազար է:

Նյու Յորքում այս օրերին արձանագրվել է գարնանային տաք եղանակ, որի արդյուքում շատ նյույորքցիներ դուրս էին եկել զբոսանքի: Շատերն այցելել էին Մանհեթենի այգիներ, ուր ոստիկաններն ու այլ իրավապահները հետևում էին սոցիալական հեռավորության նորմերի պահպանմանը:

Միևնույնն ժամանակ քաղաքի մեկ այլ հատվածում ընթանում էր սգո արարողություն Կոլորադոյի նահանգից այստեղ եկած 66 ամյա բժիշկ Փոլ Քերիի մահվան կապակցությամբ, ով եկել էր Նյու Յորք ՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար: Նա ուներ երկու զավակ և չորս թոռ:

Facebook Forum

XS
SM
MD
LG