Իշխանությունները նշում են, որ թեստերի քանակի մեծացումն արձանագրել է դեպքերի թվի աճ՝ պնդելով, որ մինչ այժմ հիվանդանոցները կարողանում են սպասարկել հիվանդների ներհոսքը:
Տարբեր հաստատություններ, ներառյալ ցուցահանդեսները և մարզադաշտերը, վերածվել են հատուկ բուժսպասարկման կենտրոնների՝ հիվանդների թվի հնարարավոր կտրուկ աճի հնարավորությունը չբացառելով:
Կառավարության աշխատանքային խումբը, որը զբաղվում է համավարակով, երկուշաբթի օրը հաղորդել է ավելի քան 10 հազար նոր դեպքի մասին: Հիվանդների գրեթե կեսը Մոսկվայից են: Այս պահին ընդհանուր հիվանդների թիվն ավելի քան 155 հազար է, իսկ մահացածներինը՝ մոտ 1500 մարդ:
Ռուսաստանի իշխանությունները պատրաստել են 120 հազար հիվանդանոցային մահճակալներ, որոնք պետք է հասանելի լինեն երկրի 82 շրջաններում՝ COVID-19-ով հիվանդների բուժման համար:
Վերջին օրերին որոշ քաղաքներ սկսեցին ստանալ անձնակազմի պաշտպանության համար անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ: Սակայն երկրի բազմաթիվ հիվանդանոցներ հաղորդում են դրանց բացակայության մասին:
Ռուսաստանի տնտեսությունը մասամբ փակված է մարտի վերջից, իսկ արգելափակման միջոցառումները երկարաձգվել են մինչև մայիսի 11-ը:
Facebook Forum