Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում հայտնաբերված ‘’մահաբեր բոռի’’ մահացու խայթոցը


Murder Hornets
Murder Hornets

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում, Կանադայի հետ սահմանին գտնվող մի քաղաքում հայտնաբերվել է ասիական հսկա բոռ մեղու կամ իշամեղու, որը կարող է աճել մինչեւ վեց եւ կես սանտիմետր: Հարավարեւելյան Ասիայում, Չինաստանում ու Թայվանում տարածված բոռ մեղվի այս տեսակը, որը ստացել է ,,մահաբեր բոռ’’ անվանումը, կարող է, ի տարբերություն սովորական մեղուների, խայթել մի քանի անգամ, թողնելով մեծ քանակությամբ թույն, մաշկի այդ հատվածում առաջ բերելով մսի հալոցք:

Ինչպես միջատաբան Սվեն Էրիք Սպիչիգերն է ասում, մարդկանց մեծ մասի համար տանելի է մեկ կամ երկու խայթոցը, սակայն, եթե այս բոռին հաջողվում է հասցնել մի քանի խայթոց, ապա թույնի չափաքանակը ու հյուսվածքների մահը կարող են մարդու համար լինել մահացու:

Մարդու համար վտանգավոր լինելուց զատ, այն չափազանց մեծ վնաս կարող է հասցնել գյուղատնտեսությանը եւ հատկապես` թռչնաբուծութանը: Այն կարող է հարձակումներ գործել սովորական մեղուների վրա` մի քանի ժամերի ընթացքում ոչնչացնելով մեղվի բազում ընտանիքներ:

Գիտնականները չգիտեն, թե ինչպես է ‘մահաբեր բոռը’’ հասել մինչեւ ԱՄՆ-ի հյուսիս: Կա ենթադրություն, որ այն այստեղ է ժամանել բեռնատար նավերով:

Բոռի այս տեսակի առաջին միջատին հայտնաբերելուց հետո Վաշինգտոն նահանգի իշխանությունները կոչ են արել, որեւէ նման բոռ տեսնելու դեպքում անմիաջապես տեղյակ պահել: Ինտերնետային կայքում դրանից հետո մարդիկ տեղադրել են մի քանի հարյուր հայտարարություն այդ մասին: Ինչ վերաբերում է դրանց ոչնչացնելուն, իշխանությունները հորդորում են լինել չափազանց զգույշ, քանի որ դրա փուշն ունի վեց միլիմետր երկարություն, եւ ինչպես արդեն ասվել է, հզոր թույն ու միսը հալեցնելու հատկություն:

XS
SM
MD
LG