Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 100,000-ի


Դոնալդ Թրամփն ասում է, թե ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը կարող է հասնել 100 հազարի: Այս մասին նա ասել է Fox News հեռուստակայանին տված հարցազրույցում: ‘’Մենք ընդհանրապես որեւէ կորուստ չպիտի ունենայինք, այս վարակի տարածումը պիտի կանգնեցվեր Չինաստանում’’, ասել է նա:

Նախքան երկուշաբթի օրը սենատորները կվերադառնային Վաշիոնգտոն, Թրամփն իր խոսքում կիրակի օրն ասել է, թե կուզենար, որ Կոնգրեսն ընդուներ կորոնավիրուսից տուժած երկրի բնակչությանն օգնելու մասին մեկ այլ բանաձեւ: Վաշինգտոնի Լինքոլնի անվան հուշարձանի մոտ անցկացված հարցազրույցի ժամանակ Թրամփն, իր խոսքն ուղղելով ժողովրդին, ասել է, ‘’Այս ամենը ձեր մեղքը չէր: Ակնկալեք նոր հատկացումներ’’:

Կոնգրեսում դեմոկրատներն ասել են, թե մտադիր են նկատելի հատկացումներ հաստատել նահանգային ու տեղակական իշխանություններին, որը կանցնի 2 տրիլիոն դոլարը: Հանրապետականները սակայն ասում են, թե այն արդարացված ծավալ չէ: Վերջիններիս խոսքերով, իրենց հաջորդ քայլը պիտի լինի բիզնեսները պաշտպանելը:

Այլ հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի նահանգների կեսում, որտեղ նկատվում է նոր վարակակիրների թվի անկում, սկսել են սահմանափակումների մեղմացման գործընթաց, երկիր, որտեղ կորոնավիրուսով մինչ այժմ վարակվել է 1 միլիոն 193 հազար, մահացել` 68 հազար մարդ:

XS
SM
MD
LG