Մատչելի հղումներ

Աշխարհի մեծաթիվ երեխաների սպառնում են կարմրուկ ու պոլիոմելիտ հիվանդությունները


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը`ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ կովիդ 19 հիվանդության պատճառով ուժի մեջ մտած երթեւեկության սահմանափակումների արդյունքում նոր զարգացող տանյակ երկրներ չեն ստանում երեխաների համար նախատեսված պատվաստանյութեր: Կազմակերպությունն անցյալ տարի գնել էր պատվաստանյութերի 2 միլիարդ 500 միլիոն չափաբաժին, ինչը բավականացնում է 100 երկրներում 5 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաների 45 տոկոսին: Սակայն պատվաստանյութերն այժմ մնացել են պահեստներում, երբ տասնյակ երկրներ ունեն դրանց հրատապ կարիքը: Հատկապես մեծ վտանգի տակ են Սահարայի անապատից հարավ գտնվող աֆրիկյան 26 երկրներ:

Ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամլո խոսնակն է ասել, փոխադրամիջոցների գների չափազանց մեծ աճն էլ իր հերթին է բարդացնում խնդիրը: Նրա խոսքերով, բեռնափոխադրումների գներն աճել են 100-ից 200 տոկոսով:

Այսպիսի պայմաններում սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրներում երեխաները դառնում են խոցելի այնպիսի հիվանդությունների առջեւ, ինչպիսիք են կարմրուկն ու պոլիոմելիտը: Իսկ պոլիոմելիտն այն հիվանդություններից է, որի դեպքում երեխաները հաշմանդամ են մնում ողջ կյանքում, կամ` զոհ գնում հիվանդությանը:

Առանց այն էլ, մինչեւ կորոնավիրուսի տարածումը, տարբեր այլ հիվանդությունների համար աշխարհում խոցելի էր մինչեւ մեկ տարեկան ավելի քան 20 միլիոն երեխա:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հորդորում է աշխարհի երկրներին գտնել փոխադրումները ժամանակին իրականացնելու համար հատուկ ֆինանսավորում, քանի որ հատկապես առողջապահական թույլ համակարգեր ունեցող երկներում երեխաների պատվաստումների ընթացքի խափանումը կարող է այս տարվա ընթացքում դառնալ այդ հիվանդությունների բռնկման պատճառ:

XS
SM
MD
LG