Մատչելի հղումներ

Ծնողազուրկ երեխաների համար խնամատար հաստատություններ են բացվում Նյու Յորքում


Նյու Յորքի մոտակայքում գտնվող խնամատար հաստատությունը պատրաստ է ընդունելու այն երեխաներին, ովքեր կտուժեն կորոնավիրուսի արդյունքում

The Children's Village հաստատության նախագահ բժիշկ Ջերեմի Քոհոմբընը ասում է, որ համավարակը, որի ադրյունքում մահանում են մարդիկ, անդրադարձել է բազմաթիվ աղքատ համայնքների վրա, ուստի իր ղեկավարած հաստատությունը պատրաստ է խնամքի տակ վերցնել համավարակի արդյունքում ծնողազուրկ դարձած երեխաներին, որոնց մոտ ևս չի բացառվում կորոնավիրուսը: Հայտնի է, որ 25, կամ ավելի երեխաներ կընդունվեն այս կազկակերպության կողմից:

Կազմակերպությունն ունի բուժանձնակազմ, որը ներգարվված է COVID-ի դեմ պայքարում, ինչպես նաև երեխաներին վերաբերող ցանկացած այլ բժշկական խնդիրներում:

Ռիչարդն ու Լիամը 14 ամյա դեռահասներ են, որնք բնակվում են գյուղում: Նրանք ասում են, որ համաճարակը փոխել էիրենց ողջ կյանքը: Լիամը խոստովանում է, որ դժվար է սոցիալական հեռավորություն պահպանել երբ հարևանությամբ են գտնվում նրանց հասակակաիցները:

Թե՛ Լիամը, և թե՛ Ռիչարդը աշխատում են որպես շների վարժեցնողներ շահույթ չհետապնդող ծրագրում և երջանիկ են, որ չպետք է հեռու մնան իրենց չորսոտանի բարեկամներից:

Facebook Forum

XS
SM
MD
LG