Մատչելի հղումներ

Ռուսաստանում աճում է կորոնավիրուսով հիվանդների թիվը


Չորեքշաբթի օրը  Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի փողոցները ավելի աշխույժ էին թվում՝ չնայած երկրում ընթանում է հատուկ դրության հինգերորդ շաբաթը

Չորեքշաբթի երեկոյան ժամը 1-ի դրությամբ, Ռուսաստանի «Յանդեքս» ընկերության հրապարակած «ինքնամեկուսացման ինդեքսը» կազմել է 2.9, իսկ նախորդ օրվա ցուցանիշը կազմել է 3.0:

Ըստ Yandex- ի, 0-ից մինչև 2.9 ցուցանիշը փաստում է մեծ թվով մարդկանց դրսում գտնվելու մասին, մինչդեռ 3.0-3.9 ցուցանիշը՝ միջին քանակությամբ մարդկանց մասին է: Եթե ինդեքսը ցույց է տալիս 4.0-5.0 միավոր, նշանակում է, որ քաղաքը պատշաճ կերպով հետևում է հատուկ դրության դրույթներին: «Յանդեքս» –ի համաձայն, նախքան ինքնամեկուսացումը Մոսկվայի միջին ցուցանիշը 1.3 էր:

Հինգշաբթի օրը Ռուսաստանում հաստատված կորոնավիրուսով դեպքերի թիվը անցել է 100,000-ը: Նախորդ օրը գրանցվել է մահվան դեպքերի ռեկորդային աճ: Զոհերի պաշտոնական թիվը Ռուսասատնում հինգշաբթի օրվա դրությամբ կազմում է ավելի քան 1000 մարդ:

Պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանը հաստատված դեպքերի քանակով այժմ աշխարհում զբաղեցնում է ութերորդ տեղը, չնայած մինչ այժմ գրանցվել են մահվան ավելի քիչ դեպքեր, քան ամենաշատ տուժածը երկրներից շատերում: Վերջին տեղեկության համաձայն կորոնավիրուսով վարակվածների թվում է նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Facebook Forum

XS
SM
MD
LG