Մատչելի հղումներ

Փենսն առանց դիմակի այցելել է Մինեսոտայի հիվանդանոց


Փոխնախագահ Մայք Փենսը երեքշաբթի օրը  Մինեսոտայի Մայո կլինիկա այցելության ժամանակ չէր կրում բժշկական դիմակ, ինչն ակնհայտորեն դեմ էր բժշկական կենտրոնի կանոնակարգին, որի պահանջներից է դիմակի կրումը

Տեսանյութում Փենսն առանց դիմակի էր հիվանդանոցի այն աշխատակիցների հետ հանդիպմանը, ովքեր ապաքինվել են COVID-19– ից՝ չնայած սենյակում եղած բոլոր մարդիկ դիմակներով էին:

Նա առանց դիմակի էր նաեւ, երբ այցելեց լաբորատորիա, որտեղ հիվանդանոցն անցկացնում է կորոնավիրուսային թեստեր:

Փենսը միակն էր, ով չէր կրում դիմակ նաև հիվանդանոցում անցկացված կլոր սեղանի ընթացքում: Մյուս բոլոր մասնակիցները դիմակներով էին, ներառյալ սննդի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչության ղեկավար Սթիվեն Հանը, Մայոյի ղեկավարությունը, նահանգապետ Թիմ Ուոլսը և կոնգրեսական Ջիմ Հեյջդորնը:

Մայո հիվանդանոցը իր թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ տեղեկացրել է փոխնախագահին հիվանդանոցի քաղաքականության մասին դիմակների հարցում նախքան նրա այցը: Ավելի ուշ այս թվիթը հանվեց: Հիվանդանոցի ղեկավարությունն անմիջապես չպատասխանեց այն հարցադրմանը, թե ինչու է այն հանվել կամ ում խնդրանքով:

Փենսը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ի պաշտոնե հաճախ է թեստավորում անցնում և վստահ է, որ չունի կորոնավիրուս: Նա նաև ընդգծել է, որ երկրում զգալիորեն աճել է թեստավորման քանակը, որը կարևոր քայլ է երկիրը վերաբացելու ճանապարհին:

Facebook Forum

XS
SM
MD
LG